Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էպոխաների հասարակայնության կոսմիկական պատկերացումներին՝ իբրև անիմանալի ուժի կերտած, այսինքն՝ դարձյալ իբրև ձեռքի արտադրություն, բայց այն ժամանակ նրանց համար, իհարկե, խորհրդավոր այն էակի ձեռքի, որ ծագում էր նրանց երևակայության մեջ և ինչպես որ նրանք էին պատկերացնում, անձնավորված այն անիմանալի ուժը, հետագայում երկինքը, աստվածությունը և այլն, սակայն միշտ սիմվոլին՝ ձեռքին զուգակցած։ Եվ այդ դեպքում ծագում է ոչ թե մեկ, այլ մի ամբողջ զույգ լեզվագիտական հարց. 1) Պատահակա՞ն բան է արդյոք, որ երկու, սկզբնապես նույնիմաստ բառերից cultūra և nāturā հատկապես վերջինս էր ընտրվել անվանելու համար բնությունը, որն ըստ այն էպոխայի պատկերացումների, երկնային ձեռքի ստեղծածն էր. 2) Եթե իսկապես բնությունը և նյութական կուլտուրան, որոնք հավասարապես ընկալվում էին որպես ստեղծված, ձեռքով ստեղծված բաներ, համապատասխանորեն կրում էին ձեռքից ծագած անուններ, հապա ինչու այնքան արխայիկ այդ լատինական տերմիններից և ոչ մեկը ընդհանուր ոչինչ չունի թե հռոմաեցիների, թե բոլոր ռոմանական ժողովուրդների մոտ ձեռք նշանակող սովորական լատինական բառի, այն է՝ man-us-ի հետ։ Պատասխան տալն այնքան էլ դժվար չէ, ինչպես կարող է թվալ առաջին անգամից, այնքան էլ դժվար չէ գոնե նկատելը, եթե առկա է հնէաբանական հորիզոնը, որը հաբեթական տեսությունը կապում է նյութական կուլտուրայի պատմության հետ։ Նախ և առաջ manus բառին, իսկապես ասած, նրա հիմքին, մենք չենք կարող վերաբերվել որպես լեզվաստեղծական այն ընդհանուր պրոցեսից անջատվող մի հիմքի, որի մեջ ձեռքը, նրա հետ կապված գործողության (անել, արտադրել, ստեղծել) միջոցով փոխադրվում էր բնության անվան մեջ, որովհետև նախ՝ սուլական խմբի man-ը նրա շչական խմբի տարատեսակում, հետևաբար շրթնային ձայնավորումով, այն էլ m↗b բարձրացմամբ տալիս է bon↔bun բառը, որը լավ ծանոթ է և բնության իմաստով հայերեն bun «բնական», հայերեն bən-u-ϑiwn «բնություն, բնավորություն», վրաց. bu-e-ba ‘բնություն’, մի բառ, որը սովորաբար ընդունվում է իբրև իրանական այն պատճառով, որ նա այդ և այլ ազգակից նշանակություններով մտել է իրանական լեզուների՝ պարսկերենի և ուբիշներրի մեջ որպես հաբեթական սիստեմի լեզուներից մնացած ժառանգություն: Հաբեթական լեզուներում *bund (—*bur) հնատիպարի