Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքի միևնույն գործողության կամ փոքրաթիվ նման գործողությունների մշտական թեկուզ և ինքնաբերաբար կատարվող կրկնությունն էր, որ նպաստում էր տեխնիկական զարգացմանը և մտածողության ամրապնդմանը որոշ ունակությունների կուտակման միջոցով, որոնք աստիճանաբար նախնադարյան տնտեսության արտադրության կապակցությամբ դառնում էին պատճառի ու հետևանքի պատկերացումն ստեղծող, նորմավորվող սկզբունք՝ պատճառականության պատկերացման արտահայտիչը։ Այդ կրկնվող ռեֆլեքսները, մարդկային մարմնի և նրա տնտեսա-հասարակական աշխատանքի կուտակած ունակությունները ի մի գումարվելով, միմյանց հետ կապակցվելով, ֆիզիկական հասարակական ստեղծագործ մոմենտի հետ կապակցելով ստեղծում էին նախնադարյան մարդկության հատուկ հոգեբանությունը, մի հոգեբանություն, որ տարբեր էր կենդանականից: Կինետիկ լեզվի երկարատև տիրապետությունը, որ տևել է շատ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր տարիներ, հենց ինքն է, որ հանդիսացել է մտքերի ստեղծման և նրանց աշխատանքի ամրապնդման արդյունք, ընդ որում եթե տեխնիկապես այստեղ գործել է ձեռքը, իդեոլոգիապես ամեն ինչ կախված է եղել հասարակայնությունից, հետևաբար, վերջին հաշվով տնտեսակարգից, արդեն մտածված կամ պլանային տնտեսակարգից, որը կենսագործվում էր թեպետ և առանց արտադրության արհեստական գործիքի, բայց շրջապատող ֆիզիկական միջավայրի արտադրական բնական առարկաների արհեստական օգտագործմամբ։ Հետևաբար, մինչև իսկ կինետիկ լեզուն ենթադրվում է մի ինչ-որ աշխատանքային պրոցես, իբրև իր զարգացման նախադրյալ։ Եվ կինետիկ լեզվի հետ իր հերթին զարգանում էր հանրային աշխարհայացքը, չբացառելով և պաշտամունքայինը կամ կախարդանքը, չբացառելով խորհրդավոր ուժի պատկերացումը և այդ ուժի հետ շփվելու, նրան սիրաշահելու և նրան մեծարելու պահանջմունքը։ Սակայն, հնչական լեզվի բացակայության դեպքում անիմանալի ուժի նկատմամբ նախնադարյան մարդկության վերաբերմունքի բոլոր դրսևորումները՝ կատարված ոչ թե աճույքի կամ ինքնաբերաբար առաջացած էքստազի համար, այլ հօգուտ ծրագրված արտադրության, նախնադարյան հասարակայնության մեջ կարող էին հանգել լոկ իրեն այդ արտադրությանը նմանեցնելուն, նրան իր մեջ մարմնավորելուն՝ մարմնի շարժումով ու հնչյուններ արձակելով և, մոլեգնաբար