Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցայտուն վկայություններ է տալիս, թե ինչով է մարդկությունը պարտական ձեռքին բանականության և արվեստի տեսակետից։

‘Բանականությունը’ այսպես հայ. հանճար han-ṭar բառը՝ (‘ճարտարամտություն’, ‘հնագիտություն’, ‘ճարպկություն’, նշանակությունների միջոցով հանգում է ‘ձեռք’ նշանակող բառին. hanṭar խաչավորված երկտարրը (CA) բառ է —han-‘ձեռք’. ṭar- ‘ձեռք’ (այստեղից հայ. հանել han-el հետագայում՝ ‘միջոց’), resp. kar ‘ձեռք’, այստեղից վր. tar ‘կոթ’, ‘բռնակ’, հայ. կար kar ‘ուժ’, վր. e-kar-eba ‘ձեռք է դիպցնում նրան’։

Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է ‘խելքին’, ապա իսկույն հրապարակ է գալիս ‘ձեռքը’, և եթե վրացերեն հին գրական լեզվում qelǁ նոր վրացերենում qel նշանակվում է ‘ձեռք’, իսկ հայերենում pl. t qel-q ‘խելք’ հավասարապես ‘ուղեղ’ (տեղը ըստ առարկայի}, ապա մենք արդեն չենք կարող ասել, թե վրացերեն բառը պատահականորեն է համահնչյուն Հայկական բառին, որի ստուգաբանությունը մինչև այժմ հայտնի չէ, որովհետև հնդևրոպական լեզվաբանները հետաքրքրվում էին ոչ թև հայերեն լեզվով ըստ էության, այլ նրա հնչյունաբանությամբ ու ձևաբանությամբ, որոնք այդպես էլ չեն բացատրված նրանց գրվածքներում, մինչդեռ գրաբար qel-aw-q ‘խորամանկություն’, աշխարհաբար ‘խելոք’ և այլն, և եթե հայկական նույն բառը գրաբար արտասանությամբ qel (այժմ qeğ) -խեղ- նշանակում է ‘անձեռք’ ‘այլանդակ’, հայերի մոտ (mancus, mutilus) և այլն, իսկ վրացերեն qel նշանակում էր ‘անմիտ’, ‘կատաղի’, ապա երկու դեպքում էլ այդ ոչ այլ ինչ է, բայց եթե սովորական անվանական օգտագործում միևնույն բառի, որ հաջորդաբար նշանակել է և ‘ձեռք’ և ‘միտք’։

Դիոննան չի պատկերացնում, ինչպես, իհարկե այդ չգիտեր նաև Ցիցերոնը, որ լատ. ar-s, art-is, իտ. art-e ‘արվեստ’ — սրա նախատիպն է ar-teǁar-to (այստեղից էլ լատ. ar-tu-s ‘մարմնի անդամ’), որ սկզբնապես նշանակում էին ‘ձեռք’ (այստեղից բասկերեն arte հասնելու հետադերը «մինչև»), դա երկտարր խաչավորված տերմին է, ինչպես հայերեն han-ṭar (CA), բայց տարրերի հակառակ դասավորությամբ (AC) — ar-te, ընդ որում ar←har (↗kar) հենց այն ‘ձեռք’ բառն է, որ գտնվում է բասկ. բայերի սկզբում՝ ar-tu←har-tu ‘վերցնել’, ‘ստանալ’, հայ. ar-ən-el ‘վերցնել’, բարձրացնելով (har↗kar) որ հայերենում կա ‘ուժ’