Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծագում է անունից, բայց ի՞նչ տեսակի անունից։ ‘Կա՞նչ’ անունից։ Ընդհակառակը, այդ անունը բայական ծագում ունի և հենց իր մեջ զգացվում է ‘հասկացություն-գործողություն’, և բնավ ոչ ‘անվան-կերպարի’ տարր, բայց ինչպիսի կերպար-անուն կարող է լինել ‘ձայնի’ իմաստի համար։ Ո՛չ մի։ Ուրեմն Հրա՞շք է։ Բնավ ոչ. պետք է ելնել այն բանից, թե ինչն է կինետիկ լեզվի մեջ համապատասխանում ‘կանչին’ նյութական նշանակությամբ։ Իրոք՝ ի՞նչը: Ձեռքի շարժումը դեպի կանչվողը և ծալումը իր կողմը։ Հետևաբար, այն անունը, որից առաջանում է հնչական ‘կանչել’ տերմինը, հնէաբանորեն ‘կանչ’ չէ, այլ գծային, կամ կինետիկ մի սիմվոլ ‘նշան’, ‘ձեռք’։ Այդ միանգամայն ճիշտ է, որովհետև ոչ միայն և ‘ցույց տալն’ են հաբեթական լեզուներում համահնչուն և ավելին՝ երբեմն միանգամայն համընկնում է իրար, այլև ‘կանչել’-ն և ձեռք մեկնել-ը, ‘կարկառել’-ը, ‘առաջարկել’-ը որովհետև ‘կանչելը’, ինչպես և ‘մեկնելը’ առաջանում է ‘ձեռքից’, ‘ձեռքի’ մտապատկերից։ Վրաց. հին գրակ. u-toda ‘կանչեց’, ‘նրա անունը տվեց’, u-toda ‘մեկնեց նրան’, ըստ ֆորմուլայի ṫoṫ(↔ṫuṫ→tot↔tut↘tət). թ. tut ‘բռնել’, ‘պահել’, չվ. tut ‘պահել’, ‘որսալ’ և այլն, վր. tot ‘ձեռք’, ‘թաթ’։

Հիպոլիտ Հակապապի Երգ Երգոցում tanul-eϑ-sa mas qor-ṫilisasa ‘հարսանեկան հրավիրահանդեսին’ արտահայտության մեջ առկա է վերացական հասկացությունը— eϑ-ով (սա նաև հավաքական անունների ձև է, ինչպես, օրինակ, երկրների անունները — eϑ-ով. Kaq-eϑ ‘Կախք’ Կախեթիա, qervus-eϑ ‘Խևսուրք’ —Խևսուրեթիա, Inguш-eϑ ‘Ինգուշք’— Ինգուշեթիա, Rus-eϑ — ‘Ռուսք’ Ռուսիա և այլն), իսկ ṫan-ul ‘հրավիրված’ դերբայական ձևն է tan ‘կանչել’-ից, մի բառ, որ վրացերենը յուրացրել է շչական խմբի լեզուներից սուլական ṫ-ով փոխարինելով շչական ṭ-ն, որովհետև մեգրելերենում հիմքը հնչում է ṭan (ṭan-aφa ‘կանչել’, ‘հրավիրել’). այս նույն հիմքը վրացերեն ṫan տարատեսակում, իսկ աֆրիկատի հնչեղացումով, այն է՝ *dan-i հայերի մոտ պահպանվել է էպենթեզիսով dayn ձևով, որն ունի և ‘կանչի’ իմաստ (այժմ ասու մ են den-tur ‘կանչիր’, բառացիորեն ‘ձայն տուր’), եթե վրացերենը