Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայմաններ։ Մթության մեջ կինետիկ (գծային) լեզուն անզոր է:

Սակայն պետք է լավ յուրացնել, որ կինետիկ լեզվի հետ հնչական լեզվի ունեցած ամբողջ ժառանգական կապակցությամբ հանդերձ՝ հնչական լեզվի հանդես գալը մի ռևոլուցիա էր: Հսկայական ռևոլուցիոն նշանակություն ունի ‘ձեռքի’ և ‘աչքի’ փոխարինումը այնպիսի ապարատով, որն ամբողջովին կենտրոնացած է մարդու գլխամասում, անմիջական կապ ունենալով ուղեղի և նրա շրջապատում գտնվող բերնախորշի և ականջների հետ։ Նոր ապարատի գործունությանը նպաստում էր՝ թե ուղեղի հանրային աշխատանքի ուժեղացումը տնտեսական կյանքի աճումից և սոցիալական փոխհարաբերությունների բարդացումից և թե կոլեկտիվների, արդեն խաչասերված ցեղի մտահորիզոնի ընդարձակումը։ Նման տվյալները հիմունքով՝ հնչական լեզվի տեխնիկական և իդեոլոգիական առավելությունների օգտադործումը հանդիսանում էր որպես իշխում՝ խավարի հանդեպ և հստակություն՝ նյութական և վերնաշենքային գաղափարների կոնկրետ ու վերացական մտապատկերների, կերպարների ու հասկացությունների հաղորդման և ընկալման մեջ։ Իսկ այն դարաշրջանների հասարակայնության պայմաններում, երբ հնչական լեզվի առաջացումը և նրա տարածման եղանակը կախում ուներ արտադրական միջավայրից, հնչական լեզուն չէր կարող չդառնալ իշխանության գործիք, ինչպես հետագայում գիրը, գրականությունը և մամուլը։

§ 35. Բազմիմաստությունը (պոլիսեմանտիզմ) ‘ձեռք’, ‘ուժ’, ‘մեծություն’, ‘իրավունք’ և այլն. այսպես վր. dal (‘ձեռք’) → ‘ուժ’, qel ‘ձեռք’ → ‘իրավունք’ — հայ. der ‘ձեռք’ վրացերեն ḓer ‘պարտք’, ‘ջուր’, ‘gետ’ — tkal, sa ← *sal ǁ шur → шu, resp. su: Այս բսլորը ‘ձեոք+կին+ջուր’ իմաստաբանական փնջի ժառանգությունն են։

Նաև միևնույն փնջական իմաստի տարրերի երեք տարբերակումը յուրաքանչյուր իմաստի ամրացումով մեկ տարատեսակին, օգտագործելով հատուկ սոցիալական ձայնավորումը (ա, օ, ե) կամ ամրացնելով որևէ տարատեսակի, որն ունի բաղաձայնի հատուկ սոցիալական փոխարկում (d←ϑ—q) միջոցը, ‘ձեռք’ վր. qel—dal ‘ուժ’ ← ‘ձեռք’, a-die-v-s ‘հանձնում է նրան’, ‘տալիս է’, ‘գետ’ǁ‘ջուր’—վր. ṫkal (→dal—gal→qal↘hal), resp. salǁшur և