Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

այլն. kal ‘կին’ dal id (s-dal ‘տան տիկին’, ‘հարս’, ‘հարսնացու’), այնինչ ուրիշ ավելի ուշ սիստեմի լեզուներում նույնիմաստ բառերը, ըստ երևույթին, ընդհանուր ոչինչ չունեն— ո՛չ հուն. qeyr, gwnē γwdōr, բառերը, ոչ լատ. manus, feminа, aqua, ո՛չ էլ սեմական արաբ. yadun, nisaun, ոչ էլ ռուսերեն рука, женщина, вода-ի հետ:

Սակայն եթե ավելի ուշադիր փորփրենք, այս սկզբնական վիճակի ‘ձեռք, կին-ջուր’ փնջային իմաստի առկայության անդրադարձումը նկատվում է նաև հաբեթական լեզուների շրջանից դուրս, նույնիսկ պրոմեթեիդական լեզուների շրջանում, թեկուզ և մասնակիորեն։ Այսպես, ռուսերենում «ձեռք», «կին» և «ջուր» (рука, женщина, вода) բառերն ընդհանուր ոչինչ չունեն իրար հետ։ Սակայն պետք է նկատի ունենանք, որ, ինչպես երևան է հանել հաբեթական հնէաբանությունը, ջրի և գետի համար առաջ եղել է մեկ ընդհանուր բառ[1], իսկ ռուսերեն русалка ‘ջրահարս’ վերլուծվում է իբրև ժառանգություն հաբեթական rusal-ka բառի` ոչ թե ‘ջրային կին’ իմաստով, ինչպես վերջերս մեկնաբանվում էր առանց հաշվի առնելու նախատրամաբանական մտածությունը՝ դիցաբանական մտածությունը, այլ միաժամանակ իբրև և՛ ‘ջուր’ և՛ ‘կին’, իսկապես ‘ջուր+ջուր’ և ‘կին+կին’. ավելին՝ մեկ հիմքը rusal— առանց բարդ ձևական անալիզի մեկնաբանվում է ինչպես և՛ ‘ձեոք-ձեոք’, և՛ ‘ կին-կին և՛ ‘ջուր-ջուր’ resp. ‘գետ-գետ’։ Ուստի և ռուսերենում էլ ‘կնոջ’ ‘ձեռքի’ և ‘ջրի’ երեք արմատապես տարբեր բառերի փոխարեն մենք կարող ենք հնէաբանորեն մոտենալով նշել ‘ձեռք+կին+ջուր’ երբեմնի եռիմաստ բառի կամ իմաստաբանական փնջի առկայությունը, որի նստվածքն է հանդիսանում ռուսերեն երեք բառերի խումբը, որոնք, իհարկե, ձևականորեն արդեն տարբերակվել են, բայց հիմքում միևնույն բառերի տարատեսակներն են՝ ру-ка, ре-ка (ǁ ручей) ру-сал-ка ‘ձեռք, գետ, առվակ, ջրահարս’, որոնք միատեսակ ձևավորված են և քերականորեն հավասարապես իգական սեռի են։ Իմաստաբանորեն առաջնակարգ նշանակություն ունի անունների իմաստների որոշումը, սկզբնապես ոչինչ չնշանակող հնչական կոմպլեքսներին այնպիսի իմաստներ հատկացնելը,

  1. Տես Н. Я. Марр, К вопросу о названиях рек Сибири в освещении яфетической теории, ИАН, 1926, էջ 349 — 354: Օրինակները Սիբիրյան հյուսիսային և արևելյան լեզուներից են: