Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց կարիքը առաջացնում էր մարդու ստեղծած նյութական կուլտուրայի ուժեղացումով կամ բազմացումով՝ բնավ ոչ ֆլորայի և ֆաունայի գիտական ըմբռնման կամ նրանցից էսթետիկական հաճույք ստանալու կարգով, այլ բուժական ու մազաբեր բույսերի, կենդանիների և այլոց տնտեսական, և անխզելիորեն դրա հետ կապված, մոգական տոտեմային օգտագործումով։

§ 36. Հնչական լեզվի սիստեմի մասին կարելի է խոսել միայն այն դարաշրջանից, երբ հնչական լեզուն միանգամայն կազմավորված էր և ստացվել էին ինքնուրույն հնչական ազդանշաններ, տարրեր, որոնք ոչնչով չեն կապակցված արտահայտման ենթակա առարկայի հետ։

Հնչական լեզվի կապը կինետիկի հետ, առաջին կախումը երկրորդի տրադիցիայից ու ունակություններից իմաստաբանության (բառերի իմաստի) ասպարեզում բավականաչափ պարզաբանվեց այնպիսի օրինակներով, ինչպիսիք են ‘անվան’, ‘կանչի’ հանգումը ‘ձեռքին’ → ‘նշանին’ և ‘ձեռքը շարժելուն’ (նշանով իր մոտ հրավիրելու)։

Հնչական լեզվի և կինետիկ լեզվի սիստեմների զուգադրումը պետք է սկսվի նրանց արտադրության միջոցների փոխհարաբերությունները հաշվի առնելուց։ Հիմնական տարբերությունն այն է, որ կինետիկ լեզվի մեջ անխախտորեն գերիշխում է ‘ձեռքը’, որ և արտադրության գործիք է և հենց մարմնացումը։

Հնչական լեզվում արտադրության միջոցը, լեզուն և հնչաարտաբերության ապարատը տարբեր բան են, իսկ հնչյուններն իրենք՝ տարբեր:

Բնականաբար մեկ և մյուս լեզուն տեխնիկապես տարբեր սիստեմ ունեն առարկաների ազդանշանման, այսինքն մի դեպքում շարժ ու ձևերի, մյուս դեպքում բառեր դարձրած հնչական տարրերի իմաստավորման տեսակետից։ Եվ, այնուամենայնիվ, հնչական տարրերը իմաստավոր մեծությունների դերում կիրառելու առաջին շրջանում սիստեմը մնում է սկզբնականը, այսինքն կինետիկ լեզվի սիստեմը, որտեղ հնչական տարրերը կարող էին միայն օժանդակ, լրացուցիչ դեր խաղալ։

§ 37. Երբ մենք սկսում ենք գրագիտություն սովորել մայրենի լեզվով, ապա սկսում ենք տառերից. նախ և առաջ յուրացվում է այբուբենը։ Երբ դիմում ենք օտար լեզու սովորելուն,