Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

հովանավորող աստվածուհիներն են ամբողջությամբ վերցրած պոեզիայի, արվեստների և գիտության զանազան տեսակների։ Երկու մուսաներից՝ Մելպոմենից և Տերպսիքորից վերջինս, որ պարի մուսան է, կրում է մեզ համար ամենից ուսանելի և, ինչպես մեզ թվում է, ամենից հին անունը։ Բացի նրանից, որ այդ անվան մեջ ակներևորեն երևան է գալիս դրա արտահայտած արվեստի կապը կոլեկտիվ սկզբնավորության, երգչախմբի (χορός) հետ, դրա հիմնական մասը՝ terpsi ոչ մի սպեցիֆիկ առնչություն չունի այս կամ այն արվեստի տեխնիկայի, մասնավորապես պարի, մարմնի շարժման կամ ոտքերի շարժման՝ ոտքերով խաղալու տեխնիկայի հետ, terpsi (← *ter-pis), resp. terp բունը հունարեն ևս, ի թիվս ընդհանուր բնույթի իր իմաստների, պահպանել է ‘հագեցում, ուրախություն, հաճույք, բավականություն’ և այլն, և ‘դյութանք, կախարդական տեսիլ, մոգություն’ իմաստներ։ Իսկ երբ մենք դիմում ենք terpsi և terp հիմքերի մեկնաբանությանը հաբեթական հողի վրա, ապա տեսնում ենք հետևյալը.

1, Այս երկու հիմքերը տարատեսակներն են միևնույն երկարը (AB) խաչավորված բառի, թերատ՝ ter-p և լրիվ՝ ter-psi ընդորում B տարրի, այսինքն բերային տարրի ps խումբը ըստ աբխազական օրենքի հանդիսանում է pr (ǁpլ) խմբի ձևափոխություն և այդ տեսակետից հունարեն և լատիներեն լեզուներում մի մասն է այն լեզվական շերտերի նրան հատուկ հուն. φυχή ‘հոգի’, ύφυλός ‘բարձր’, լատ. ipse ‘ինքը’ և այլն բառերի, որը իբրև նստվածք մնացել է նրանց մեջ հաբեթական սիստեմի մինչհելենական և մինչլատինական լեզվից նույն բնորոշ առանձնահատկությամբ։

2. terpsi-լրիվ տեսակը միայն խաչավորման երկրորդ մասի ձայնավորի տեղափոխումով շեղում է յուր հնատիպ *ter-pis-ից (resp. *ter-piш), որի տարատեսակն է հանդիսանում ϴes-pis տերմինը՝ առասպելական անձի անուն, որ դարձված է Սոլոնի ժամանակակիցը ատտիկական դեմոս Իկարից Օլիմպ. մոտ 61։ Նրան էր վերագրվում ողբերգոււթյունների գյուտը և հաստատումը, նա էր համարվում այն անձը, ով դիոնիսյան տոնախմբություններին, ինչպես ենթադրում էին, միացնում էր դիոնիսյան միֆերի պատմումը և մնջկատակաորխեստրային ներկայացումը։

Այս դերասանին երգչախմբի հետ ներառյալ ներկայացնում էր Ֆեսպիսն ինքը և իր մեջ միավորում պոետի, երաժիշտ-կոմպոզիտորի և դերասանի գործունեությունը։ Պարզ է, որ այս տերմինի