որ Տերպսիքորի մեջ վրացական աստվածություն tar-maϑ-ի հետ միասին կա նաև հին թուրք ϑeleb դերվիշ-շաման։ Տերպսիքորի մեջ կա շամանների խումբ կամ խոր, տերպսիների կամ դերվիշների խոր, այլ կերպ ասած՝ շաման, derviш, terpsiqora մոգական ուժ ունեցող սոցիալական գործչի միևնույն տիպի զարգացման երեք աստիճանն են, և միայն երրորդ աստիճանում՝ terpsiqor-յանում ենք մենք գտնում արվեստը, առաջ ամեն ինչ կախարդանք էր, առանձնապես ցայտուն արտահայտված շամանության մեջ:
Իսկ եթե դիմենք մեր դասախոսության բուն նյութին, ապա մոգական կախարդանքի մեջ, որ լուծվեց ոչ թե ծնելով երեք, այլ չորս արվեստ՝ պար, երաժշտություն, երգեցողություն և հնչական լեզվի սաղմեր կամ տարրեր, որ սկզբնապես դիֆուզ, կամ խառն վիճակում ներկայացված էին մեկ արվեստի մեջ,— զարգացման փուլերի հաղորդակցությունը մեզ հետաքրքրող հարցի գծով հետևյալն է. երաժշտական հոդաբաշխ ձայները հետագայում օգտագործված առօրյա կինետիկ լեզվի փոխարեն, սկզբում միայն կախարդական ձևով զուգորդվում են կախարդական արարողությանը և երկար ժամանակ անբաժան են նրանից։
Այստեղից միանգամայն հասկանալի է, թե ինչու հայերի մոտ ϑow-el բայը, որ կիրառվում է էպիկական երկերը շարահարելու կամ արտասանելու նկատմամբ, նշանակում էր ‘կախարդել’, ‘հմայել’։ Այս երևույթը, որ ընդհանուր է բոլոր ժողովուրդների լեզվում, այն տարբերությունն ունի հայերենում տվյալ տերմինի մեջ, որ նրան հատուկ ‘կախարդության, հմայքի’ նշանակությունը հայերենում պահպանված է առանց մթագնելու, մինչդեռ մյուս լեզուներում այդ սկզբնական նշանակությունը բացահայտվում է միայն ավելի բարդ հնէաբանական պրպտումների միջոցով հետևյալ կերպ.
ա) Միատարր kant-ը բառավերջին շրթնային t-ի կորստով kan հնատիպը kar, resp. kal→gal գոյություն ունի թե ‘երգել’, թե ‘խոսել’ իմաստով, բայց ամենից առաջ ‘կախարդել’ իմաստով. վր.gal-oba ‘երգել’, արաբ. kāla ‘ասաց’ չվ. ka-խոսել, ֆր. chant-er, լատ. cant-are և can-ere:
բ) ma[n]t (—mar) ǁ va-t, resp. man→ban. հուն. mantis ‘գուշակ’ (ǁ լատ. vā-t-es), մ. mas-kur-i→mas-qur-i ‘բախտացույց’ (այստեղից էլ ‘գուշակող թռչուն՝ φaskund և այլն՝ ընդհուպ մինչև