Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

‘маr’,[1] տերմինը, վր. m-ğer-a ← *mer-ğer (ǁ mer-kur ‘Մերկուրի’) — *ğer-mer↘γer-mey ‘Ερμής (Հմմտ. վր. ğ-mer-ϑ ‘աստված’), or-φe-ws ‘Օրֆեյ’:

Այն չորս տարրը, որ առաջացել են մյուս արվեստների հետ միասին աշխատանքային այն պրոցեսների էվոլուցիայի ընթացքում, որ հանդիսանում էր մոգություն, սկզբում ոչ մի բառարանային նշանակություն չունեին և չէին կարող երկար ժամանակ ունենալ, որովհետև դեռևս հնչական բառեր չկային, ինչպես չկար նաև հնչական լեզու։ Աշխատանքային պրոցեսի, մոգության նշանակությունը հիշատակված տարրերի տեսակետից հանգում է հիշատակված տարրերի մշակման փաստին, ի հարկէ, ոչ մեր ընտրած SAL, BER, YON, ROШ տարատեսակների առկա արտասանության մեջ, որ անդամահատվում է, ինչպես այդ չորս տարատեսակները, այլ դրանցից յուրաքանչյուրի համար հաստատվելիք ինչ-որ ամբողջական կոմպլեքսային արտասանության մեջ, որը իսկապես հնատիպ է. նույն աշխատանքային պրոցեսի նշանակությունը հանգում է նաև այն բանին, որ այդ չորս տարրերից յուրաքանչյուրը մոգական ընկալման մեջ մյուս երեքի հետ հավասարապես ազդանշում էր կախարդանքի, որոշակի սոցիալական խմբի խնամակալի ու տոտեմի, հետագայում ցեղի տոտեմի, աստծու գլխավոր խորհրդատու ուժը։ Իսկ բառ ստանալու տեսակետից բավական էր գիտակցել հոդաբաշխ հնչական կոմպլեքսով թեկուզ մեկ կերպար կամ երևույթ ազդանշելու այդ հնարավորությունը, որպեսզի այնուհետև անարգել ընթանար հնչական լեզվի զարգացումը նույն չորս հնչական կոմպլեքսների, չորս տարրերի կիրառման կարգով այս կամ այն պահանջվող իմաստով, հետևաբար, այն առարկաների շրջանն ընդարձակելու կարգով, որ ազդանշում է չորս տարրերից, չորս պարզ հոդորոշ արտասանվող հնչական կոմպլեքսներից յուրաքանչյուրը, հետագայում, ցեղային խմբավորումներ գոյանալուց ու կայունանալուց հետո, չորս այսպես կոչված ցեղային բառերից, մինչ այդ յուրաքանչյուր խմբավորման մեջ պրոֆեսիոնալ

  1. Ossetica-Japhetica, I фaqond-i օսական հեքյաթների և հաբեթական φaskund ‘մոգ’, ‘ավետաբեր’, ‘գուշակող’, ‘թռչուն’ տերմինը, ИАН, 1918, էջ 2069 և հետ: Ձևական անալիզն առանց տարրերի հաշվառման այժմ ենթակա է վերաքննության։