երգի ու երաժշտության զարգացման պրոցեսում անկախ հնչական լեզվից, մինչև նրա ծագումը։
Հնչական լեզվի կառուցման մեջ մարդկությունն օգտագործել է երաժշտական կարգի այդ բոլոր նվաճումները հնչյունների արտասանման մեջ նրա ձևավորման համար նախ բառերի նշանակումը զարգացնելու և ճշտելու, իսկ հետո նաև հնչական լեզվի ձևերն ստեղծելու և նրանց զարգացման, զանազան ձևաբանական տիպեր ստեղծելու գործում։
§ 39. Հնչական լեզուն աճում էր աստիճանաբար այն իդեոլոգիայի ուղիներով, որը ժառանգություն էր ստացված կինետիկ լեզվից։
Այսպես օրինակ, կախում ունենալով այն բանից, որ հնչական լեզվի մեջ ‘կանչելը’ փոխարինեց ‘ձեռքի շարժմանը’ տանելով դեպի ինքը ի նշան հրավերի, իսկ հնչական լեզվում ցույց տալը փոխարինեց ‘մատով’ resp. ‘ձեռքով’ ցույց տալուն, ‘ձեռք’ բառը դարձավ այն բայերի հիմքը, որոնք հավասարապես նշանակում են և ‘կանչել’, և ‘ցույց տալ’: Այստեղից ‘ձեռքը’ օգտագործվում էր նաև ‘նշանը’ նշելու, resp. արտահայտելու համար:
Նույն իսկ ռուսերեն показывать, указывать բառերում kaz←kas հիմքը տարատեսակն է kal, resp. kar-ի, որ հաբեթական սիստեմի լեզուներում մնացել է հայերեն kar (‘ձեռք→) ‘ուժ’, rerp. հայ. kal ‘վերցրու’ (→ ‘ձեռք’) և ամենից առաջ նշանակում է ‘ձեռք’:
Վր. zaqa ‘կանչեց’ ↗ daqa ǁ մ. D. doqo ‘անուն’, անվանական բայ ‘կանչել’ վրացերենում հանդիսանում է թերատ ձև՝ կորցնելով նայ l վերջնահնչյունը, որ պահպանվել է saqel ‘անուն’ գոյականում, ընդ որում saqel սկզբում նշանակում էր ‘ձեռք’, ուստի և այդ saqel բառի թերատ ձևը նշանակում է նաև ‘կերպ’, ‘տեսք’, ‘նշան’: saqel ‘անուն’, ‘անվանում’, հետևաբար սկզբնապես ‘ցույց տալ’ ← ‘ձեռք’, բառի անալիզը պարզվում է նաև նրանում A (SAL) պարզ տարրն ընդունելու դեպքում՝ սկզբի բաղաձայնի դիֆուզ արտասանությամբ (*հ), sq վերելքով, և ապա լիաձայն ձևավորումով saqel, resp *daqel, այստեղից zaqa↗daqa ‘ անվանեց’, ‘կանչեց’, մինչդեռ dal ‘ուժ’-ի մեջ (ձեռք, որից dl-ev-a ‘տալ’ բայը) նույն տարրը առկա է դիֆուզության կորուստով։ Բայց լուրջ հիմք է ծագում այս ստուգաբանությունը վերանայելու համար, որ ստացված է միայն համեմատական մեթոդով