տողերի պատմությունը: Առայժմ մենք կարող ենք միայն ասել, որ վրացիների՝ այդ հաբեթական ժողովրդի մոտ քառյակավոր պոեզիայի ժողովրդական չափը, որ ոչ ոքից չգերազանցված կատարելության իր բարձրագույն զարգացումն է գտել Ռուստավցի Շոթայի «Ընձենավոր» ստեղծագործության մեջ, անտարակույս հարում է իր ժողովրդական ընդերքին, և ոչ թե պարսկական պոեզիայի նորմաներին, որտեղ գրավոր հիշատակարաններում, այդ չափը ավելի ուշ է երևան գալիս։
Իր ծագումով ժողովրդական այդ չափի մեջ չորրորդ տողը, որ, ինչպես միշտ, սկսվում է չափից դուրս գտնվող da բառով՝ ‘և’ շաղկապով, ըստ երևույթին, կառուցվածքային տեսակետից մնացորդ է երգչախմբի ելույթների, ուստի և չորրորդ տողը հաճախ հանգում է խրատական մտքերի կամ իմաստախոսությունների, խրատների ու ընդհանուր դրույթների։ Եվ երգչախմբի այդ ելույթը հանած, երգեցողության մասնակիցները պետք է ներկայացնեին երեք հոգի, որպեսզի նյութապես արդարացնեն ժողովրդական չափի մնացած տողերի քանակը։
Առայժմ մի բան պարզ է, և մենք պետք է հաշվի նստենք դրա հետ, իբրև փաստի։ Այդ այն է, որ չորս տարրը, առանձնապես լեզվի չորս տարրերը, իրենց ծագման ժամանակով անդունդով են բաժանված մարդկային արարածի կենդանական կամ գազանային կացությունից, կոլեկտիվ կյանքի կենդանական կամ գազանային կացությունից։ Հնչական չորս կոմպլեքսների ոչ միայն օգտագործման մոմենտին, իբրև լեզվի տարրերի, այլև ծագման, resp. աշխատանքային պրոցեսում, մոգական արարողության մեջ մշակելու մոմենտին մարդկային արարածներն արդեն հոտային միավորություններ չէին, այլ սոցիալական խմբավորություններ այս կամ այն որոշակի կառուցվածքով, իսկ իրենք աշխատանքային պրոցեսի, մոգական արարողության մասնակիցները, հավանաբար, ներկայացնում էին կազմակերպություն ըստ այն ժամանակ արդեն գոյություն ունեցող հասարակական խմբավորումների կառուցվածքի։
Այստեղից պարզ է, որ աշխարհի և ոչ մի լեզու չի կարող հանդիսանալ ոչ գազանային, ոչ թռչնային լեզու, ոչ էլ նրա անմիջական զարգացումը:
Այս իմաստով հետաքրքրական է, որ դեռևս կես դար առաջ առավելապես հստակորեն իրազեկ անձինք մտածում հոտենտոտների այսպես կոչված թռչնային լեզվի մասին։ Դեռևս 1870