Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թ. դ-ր Թեոֆիլ Հանը, (Dr. Theophilus Hahn) իր „Die Sprache der Nama“[1] աշխատության մեջ գրում էր. «Աֆրիկայի հարավային ծայրը սկզբում բնակեցված էր դեղին ցեղի ժսղովուրդներով, որ արտաքին կերպարանքով և լեզվով ոչ մի նմանություն չունի ոչ ամբողջ աֆրիկյան ցամաքում, ոչ էլ աշխարհի որևէ այլ մասում։ Այս ցեղն ընդհանուր առմամբ անվանում են ‘հոտենտոտներ’: Այս անունը նրանց տվել են եվրոպացիները այն տիպի յուրատեսակ լեզվի (Sprachidioms) պատճառով, որը իր հնչյունների ցանկում երևան է բերում բնորոշ կոկորդային (faucale) և լեզվով չրթացնող (schnalzende) հնչյունները: Ով ծանոթ չէր հիշատակված լեզվին, նրա համար այդ ձայները ինչ-որ գազանային բան ունեին իրենց մեջ, այնպես որ դրանք համեմատում էին հնդկահավի արձակած ղլղլոցի կամ առհասարակ թռչունների լեզվի հետ։

Հիշատակելով զանազան ճանապարհորդների ու միսիոներների գրչին պատկանող համապատասխան նկարագրություններ թռչնի համարված հնչյունների վերաբերյալ Թ. Հանը դրանից անմիջապես հետո նկատում է.[2] «Ինչպես ցույց են տալիս մեջ բերված տեղերը, այդ բոլոր հեղինակները երևան են բերում հոտենտոտների լեզվի ֆիզիոլոգիական բնության (Beschaffenheit) կատարյալ անգիտություն։ Օրինակ, դանիական միսիոներներ Բյովինգը (Böving) և Բաբթոլումեյ Ցիգենբալգը (Bartholomäus Ziegenbalg) ավելի մեծ ըմբռնում են ցուցաբերել... դրանցից Բյովինգը, բացասելով հոտենտոտների լեզուն «Կալկաթայի հավերի» ձայների հետ համեմատելու հիմնավորությունը, պնդսւմ է. «Դա ճիշտ համեմատություն չէ։ Ավելի հիմնավոր կերպով հոտենտոտների արտասանությունը կարող է համեմատվել հրեաների արտասանության հետ»։

Հետագայում Բյովինգը դարձյալ առանձին հիշատակում է այդ ժողովուրդների ընդունակության մասին արագորեն և հեշտությամբ սովորելու օտար լեզուներ, որը, ի հարկե կենդանին չի կարող անել»:[3]

  1. Nebst einem Anhange enthaltend Sprachproben aus dem Munde des Volkes, Leipzig, 1870, էջ 3:
  2. Հիշ. աշխ., էջ 17-18:
  3. Էջ 19: