Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակման հետևանքներով։ Երևույթի բացատրությունը պետք է որոնել նշվող բոլոր գործոնների համատեղ գործողության մեջ, սկսելով այն նշումից, որ, նախ՝ հաշվառման ենթակա փաստական նյութի անսահման շատությունը ըստ ներկայումս զանազան և հին, պատմության համար անհիշելի ժամանակների բազմաթիվ հարյուրների հասնող լեզուների օրինաչափական հնչյունային համապատասխանությունների՝ արդյունք է ներկայումս մեր կողմից գենետիկորեն պարզաբանվող երևույթը նախապես սահմանելու, նրա արդեն զարգացած և կայունացած բարդ նորմաները սահմանելու. երկրորդ՝ այնուամենայնիվ, այդ հաշվառման ենթակա փաստական նյութի կուտակումը ըստ հնչյունաբանական օրենքների, այսինքն՝ յուրաքանչյուր տվյալ լեզվի հարստացումը նոր բառույթների համապատասխան աճումով ըստ էության մինչև մեր օրերը տեղի է ունեցել և տեղի է ունենում լեզվի նախապատմական ծագման ու զարգացման կարգով։ Լեզվի այսպիսի զարգացումով, հետևաբար, առաջացել են այս կամ այն լեզվական նորմաները և ապա կատարվել է նրանց փաստական էքստենսիան նրանց կիրառման համապատասխան ընդարձակումով առաջ այս կամ այն կազմակերպության յուրաքանչյուր տվյալ կոլեկտիվում, իհարկե բնավ ոչ միայն մոգական գործողության միջոցով, որ նախնադարյան հասարակայնության մտածողության հետևանքով տնտեսությունից չէր բաժանվում իսկական նախնադարյան դարաշրջաններում, այլ անսահմանորեն երկար շարք զուտ ինքնուրույն արտադրությունների։ Յուրաքանչյուր արտադրական կոլեկտիվ արտադրության առարկաների հետ միասին ստեղծում է նաև առարկաների անունները մշակման տեխնիկական եղանակների անվանումներով հանդերձ, որն այնուհետև, նրանց նկատմամբ եղած պահանջմունքին զուգընթաց, մտնում է մարդկային առանձին խմբավորումների, մերթ բոլոր, մերթ հենց ստեղծող արտադրական կոլեկտիվի հետ ընդհանուր խմբավորման ընդհանուր զանգվածային լեզվական գործածության մեջ։ Երրորդ՝ այդ արտադրական կոլեկտիվները որքան մոտիկ են մեզ, այնքան ավելի բազմացող են և այնքան ավելի բազմացնող փաստական նյութը, որքան հեռու են մեզանից ժամանակների խորության մեջ, այնքան ավելի սակավաթիվ են և այնքան ավելի փաստերի բազմացումը արդեն եղած հնչական համապատասխանությունների ընտրության հետ շաղկապող և նրանց կայունացնող, ինչպես այսպես կոչված հնչյունական