Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արվեստի արժեքները գեղարվեստական գրականությունը մոնումենտալ կամ մանրանկարչական արվեստը, արտահայտված գծերով, գույներով թե ներկերով, հնչյուններով և այլն։ Խոսքի քերականական մասերը կտրված են ամեն տեսակ նյութական իրականությունից, իբրև արմատապես սխեմատիկ վերացություններ, և բնականաբար ոչ մի կենդանի հոգու մեջ զանգվածորեն ոչինչ չեն հարուցում բացի անտարբերությունից, հենց այն պատճառով, որ երևույթներն ուսումասիրվում են միանգամայն ձևականորեն, լեզուն ստեղծող հանրային-ստեղծագործական գործոններից միանգամայն կտրված։

Հնչական լեզվի ծագումից հետո այդ կատեգորիաների բառերի՝ խոսքի մասերի ավելի ուշ հանդես գալը, որոնք զանազան տիպեր են ներկայացնում զանազան սիստեմների, այսպես կոչված ընտանիքների լեզուներում, և նրանց աստիճանական աճումը ակներև է նաև այն բանից, որ նրանք այլ սիստեմների միևնույն լեզուներում երբեմն մինչև այսօր էլ ձևականորեն լրիվ տարբերակված չեն միմյանցից և այն ժամանակ, երբ այդ խոսքի մասերը իդեոլոգիապես արդեն խիստ մշակված են։

1. Գոյականը գործ է ածվում առանց որևէ կցորդի իբրև բայ, և ընդհակառակը, բայական ձևը միաժամանակ գոյականի նշանակություն ունի. օրինակ, վրացերենում kreba ‘ժողով’, ‘ժողովում’, ‘ժողովել’, kvirili ‘կանչ’, ‘կանչում’, ‘կանչել’, կամ tera ‘գրել’ և ‘գրում’, шeneba ‘կառուցել’ և ‘կառուցում’, ‘կառուցվածք’, որպիսի իմաստով սովորաբար գործ է ածվում шenоba, բայց այս կազմությունը նույնպես բայական ձև է։

2. Ածականը նույնպես չի տարբերվում գոյականից, այսպես վրացերեն վրա. keϑil-i ‘բարի’, ‘բարիք’ նաև ‘բարյացակամ’ resp. ‘մոտիկ’, ‘ցեղակից’, ϑven-i keϑil-i ‘մեր մերձավորը’, av-i ‘վատ’, ‘չար’ և ‘չարիք’ և այլն։

3. Գոյականը ծառայում է իբրև թվական անուն, օրինակ, ‘ձեռք’, → ‘մեկ’, resp. ‘երկու’ և այլն, իսկ թվականը՝ շաղկապ, նաև անմիջորեն գոյական, օրինակ, հին գրական վրաց. qol-o ‘բայց’, ‘սակայն’ ← գոյ. ‘մեկ’ m-qolo ‘միակ’ ← ‘ձեռք’, համեմատել չուվ. qul → qol ‘ձեռք’, տես նաև վր. da ‘և’ (← գոյ ‘եղբայր’, ‘քույր’)։

4. Գոյականը ծառայում է իբրև դերանուն, այսպես, նույն վրացերենում, առանց դուրս գալու նրա սահմաններից, առանց որևէ հնէաբանական հետախուզություն ու պեղում կատարելու,