Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք վկաներ ենք այն բանի, թե ինչպես մեր օրերում էլ վրացիների մոտ ϑav-i միաժամանակ ‘ինքը’, ‘իրեն’ և նրա սեռ. հոլ. ϑav-is ‘իր’, օրինակ, ϑav-imoikla ‘նա սպանեց իրեն’ (բառացի ‘գլուխը’), ϑavis-ϑavaϑ ‘ինքնին’ (բառացի ‘գլխով’, ինչպես գլուխ գլխի) ϑav-is ‘իր’ (բառացի ‘գլխի’) և այլն, և այլն: Նույնն ենք նկատում մենք կարծես սեմական լեզուների սիստեմում , որչափով օր. արաբ. nafsun ‘հոգի’, ինչպես և աս. nafшā ‘հոգի’, գործ է ածվում դեմք, անձ իմաստով, բայց սեմական լեզուներում այնուամենայնիվ այդ անունները հանդես են գալիս հիշատակված դերանվան նշանակություններով դերանվան վերջածանցների հետ զուգորդված. արաբ. rāyϑu-fulāna nafsa γa ‘ես տեսա այսինչին իրեն’ (բառացի ‘նրա հոգին’), արաբ. dara benafsi-γi ‘նա ինքը եկավ’ (բառացի ‘իր հոգով’), աս. men-nafшγun ‘իրենից’ (բառացի ‘նրանց հոգուց’), լատ. ‘հոժարակամ’ sua spote և այլն։ Բայց, կրկնում եմ, այդպիսի արդեն վերապրուկներ չենք շոշափում, առավել ևս, երբ բառի իբրև գոյականի նշանակությունը մթագնված է նրանով, որ իբրև անուն օգտագործվում է նույն գոյական անվան մի այլ հնչյունաբանական տարատեսակ կամ բոլորովին այլ բառ, ու նաև անվանական նշանակությունը (գոյականի) պարզվում է տվյալ լեզվի սահմաններից դուրս, մի այլ լեզվի նյութով և տվյալներով, որը ներկայումս բոլորովին չի համարվում այն լեզվի ցեղակիցը, որտեղ նույն բառը հանդես է գալիս միայն իբրև դերանուն, օրինակ, բասկերի մոտ bur-u ‘գլուխ’ հանդիպում է անդրադարձ դերանվան դերում (‘իրեն’), բայց ավելի հաճախ նրա տարատեսակն է ber նայի թերատումով սեռ. և այլ հոլովների ձևի մեջ be-re ‘յուր’: Աբխազների մոտ բայերում նշանակելով ‘իրեն’, գոյացնում է անդրադարձ բայեր, բայց ϑe գոյական qə-ի (պետք է լիներ qə) հնչափոխարկման սիբիլանտ տարատեսակն է -a-qə՛ ‘գլուխ’, որը սակայն ինքնին օգտագործվում է նաև իբրև դերանուն ‘իրեն’: Կամ չուվ. qə կամ qa ‘ինքը’, ‘իրեն’ զուգորդված դերանվանական վերջածանցների հետ ‘q-u’ ‘դու ինքդ’, qə-y ‘նա ինքը’, qa-m ‘ես ինքս’ և այլն, ընդ որում q↙qə, resp. qa նշանակում է նաև ‘գլուխ’, ինչպես աբխ. qə, բայց չուվաշերենում ‘գլուխ’ իմաստով գործ է ածվում pus տարատեսակը bur-u ‘գլուխ’ բառի, որը ինչպես մենք տեսանք, բասկերի մոտ գործ է ածվում անդրադարձ դերանվան դերում։ Դարձյալ, կրկնում եմ, այժմ մենք նման հնէաբանական հետախուզություններ