Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չենք կատարում, այլապես մենք նաև պրոմեթեիդյան լեզուներում լատ. ipse ‘ինքը’ կարող էինք պարզաբանել[1] նույն կարգով, ընդ որում այդ խաչավորված տերմինի երկրորդ մասում, pse հանդիսանում է համարժեքը բսկ. ubur ‘գլուխ’ → ‘ինքը’, ‘իրեն’, չվ. pus, ‘գլուխ’, տարատեսակը, բսկ. be-ի ձայնավորման տեղափոխումով (← ber—*bes) ‘ինքը’, ‘իրեն’, որ ընդհանուր է բասկերենին գերմ. be→b-ի hետ. selb→sel-b[e] ‘ինքը’, իսկ հաբեթական լեզուներում նույն գոյականը կլիներ առհասարակ անձնական և ոչ միայն անդրադարձ դերանվան արտահայտիչը։

Զանազան տիպի բառերի, ամենից առաջ հատկապես այս կատեգորիաներին խոսքի մասերի առաջացման հաջորդականությունը այնպես չի նշվում, ինչպես մենք սովորաբար արտահայտվում ենք և թերևս, պատկերացնում, այսինքն, նախ՝ գոյական անուն, ապա՝ այս կամ այն կարգով մյուս խոսքի մասերը։ Բանն այն է, որ քանի դեռ մյուս խոսքի մասերի ճշգրիտ գիտակցությունը չկար, քանի դեռ փաստորեն չկային ածականներ, թվական անուններ, դերանուններ, շաղկապներ, բայեր, մինչ այդ չէր կարող լինել նաև գոյականը այն խիստ սահմանափակված ֆունկցիաներով և դրանից կախված այն ձևական հատկանիշներով, որ անբաժանելիորեն հատուկ են նրան այժմ նրա մասին ունեցած մեր պատկերացումով։ Առհասարակ խոսքի մասեր չկային, չկար նաև անուն, այլ կար միայն հնչական կոմպլեքս, որ օգտագործվում էր կերպար, պատկերացում ու գաղափար արտահայտելու համար, բայց այդ կերպարի, պատկերացման և այդ գաղափարի օգտագործումը ստատիկ կամ դինամիկ ձևով, այսինքն կամ մի կողմից՝ իբրև գոյական, իբրև ածական, կամ իբրև դերանուն, կամ իբրև թվական անուն, շաղկապ կամ, մյուս կողմից՝ իբրև բայ կախված էր խոսքի պահանջմունքներից։ Խոսքի մասերի ծագման հաջորդականության մասին ըստ էության կոնկրետ կերպով կարելի է խոսել այն ժամանակ, երբ նրանք ձևավորվում են, որը ամրապնդում է նրանց ֆունկցիան, իբրև այս կամ այն խոսքի մասի։ Այս կապակցությամբ նույնպես առաջանում են հաջորդականորեն տարբեր տիպի լեզուներ նայած ավելի սերտ հաղորդակցման միևնույն շրջանակի, կամ

  1. Դա հենց պարզաբանված է ИАН (1927) տպագրվող հոդվածներից մեկում՝ «Պրոմեթեիդյան սիստեմի լեզուների զանազան տիպաբանական դարաշրջանների շերտերի մասին»: