Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(ar-t) ‘այր’ և այլն: Նույն բառերը մենք գտնում ենք հայերին և՛ հարևան, և՛ հարևանությունից շատ հեռու այլ ժողովուրդների մոտ, օրինակ, kar — ‘քար’ — վր. kaj ‘կայծքար’ ǁ kod ‘ժայռ’ և այլն: Հայերի հետ այդ տերմինների ընդհարությունն ավելի ևս ցայտուն է բասկերի մոտ. qar ← kar↙ բսկ. har↗kar ‘քար’, հայ. ar-dan (ժողովրդական արտասանությամբ arϑan) ‘ժայռ’, ‘քար’ (սալ), իբրև խաչավորված տերմին կա նույն բասկերի մոտ, որտեղ r ընկել է, դարձել ‘y’ և կորցրել վերջնավանկը -ayϑ ‘քար’ (↙*har-ϑan, իրոք պահպանելով նաև առջևի բաղաձայնը *kar-ϑan վերելքում — շնչեղ, նմանապես և r-ի անկումով ու ‘y’ դառնալով -*кау-an, որից նաև թ. kay-a ‘ժայռ’:

Ինչպես երևում է, հայերը հենց նույն բառերով քար անվանելու մեջ իբրև մրցակից կունենային նույնիսկ իրենցից նույնքան հեռու գտնվող մի ժողովուրդ, ինչպիսին են բասկերը։ Նույնիսկ այնպիսի կրկնապատկված տերմին, ինչպիսին է հայ. kar-kar ‘քարակույտ’ իր kar-kaḓ[1] (resp. *kar-kand) տարատեսակով կրկնակ ունի ի դեմս Ֆրանսիայի նախապատմական բնակչությունից ֆրանսիացիներին ավանդված այնպիսի դյուցազնական տիպի, որպիսին է Gargantua-ն ‘հսկան’, յուրատեսակ ‘Ատլանտը’ նյութական իրայնությամբ ‘լեռը’։[2]

Այստեղ ոչ սովորական տիպի միգրացիաները, ոչ փոխառությունները չեն օգնի բացատրելու այդպիսի նախնադարյան կուլտուրայի տերմինների ընդհանրությունը, և հիմա խոսքը դրա մասին չէ, այլ նրա, որ պետք է մեկընդմիշտ հրաժարվել այն մտքից, որի համաձայն տվյալ ժողովրդի բառական նյութը պետք է բացատրել գենետիկորեն բնական այն պայմաններից ունեցած կախման կարգով, որոնց նա գտնվում է այժմ, կամ պատմականորեն վավերացված դարաշրջաններից:

Երբ իսկական բառակերտման պատմության մեջ խոսքը վերաբերում է տեղային ներդրմանը նայած համապատասխան կոլեկտիվի՝ տվյալ տերիտորիայի հարազատ պայմանների մեջ ներմանելուն, ապա նման տերիտորիան գտնվում է պատմական

  1. Այս բառի տակ Մեծ բառարանը չի նշում ‘քարակույտ’, ‘լեռնային բարձունք’ նշանակությունը, իսկ նույն տեղում օրինակներում հիշատակվում է նրա սղված ընթերցումը՝ ka-kaϑ:
  2. Վ. Ֆ. Շիշմարյով Я. С. IV հ.: