Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ միայն նախադասության, այլև խոսքի մասը, այսինքն ընդհանուր բնույթի իմաստաբանական երևույթը, նա ինքը անջատական և համադրական նույն կառուցվածքի մեջ ոչ թե ինքնին, այլ նախադասության մյուս մասերի շրջապատում կարող է որոշել նաև բառի իմաստը, նրա կոնկրետ նշանակությունը տվյալ միջավայրում։ Հետևաբար, խոսքի համադրական կառուցվածքի մեջ միջավայրն է որոշում բառի իմաստը, իսկ բառը շատ իմաստներ կարող է ունենալ, որից բխում է բառերի բազմիմաստությունը։ Բայց դեռ ավելին՝ ընթանալով հնչյունական լեզվի բառապաշարի արդեն պարզաբանված սկզբունքներից, այսինքն չորս տարրերից, չորս հոդորոշ հնչական կոմպլեքսներից, որոնք սկզբում բառեր էլ չէին, սկզբում ոչ մի իմաստ չունեին, և նկատի ունենալով, որ առաջին մոմենտներին, նաև հնչական լեզվի զարգացումից շատ առաջ այդ տարրերն այն ժամանակ էլ, երբ սկսեցին ընկալվել իբրև առարկայի հնչական ազդանշման ֆունկցիա ունեցող կատեգորիաներ, գործ էին ածվում դրա օգտագործման սահմանափակ պահանջմունք ունեցող որոշակի միջավայրում, նրանցով արտահայտվող գաղափարների ոչ մեծ ընտրությամբ, մենք դեմ ենք առնում այն դրույթին, որ այն ժամանակ, նաև մինչև մարդկության հանրային նոր վերակառուցման երկարատև միջոցը, երբ արդեն համապատասխանորեն զարգացել էր հնչական լեզուն, նույն տարրերը, արդեն բառերը միջավայրից դուրս ոչ մի իմաստ չունեին. միջավայրը որոշում էր ոչ թե հետագայում դրանցից յուրաքանչյուրին հատուկ շատ նշանակություններից մեկը կամ մյուսը, այլ առհասարակ այս կամ այն նշանակությունը, նշանակություն, որը նրան հավասարապես հատուկ չէր: Այսինքն համադրական սիստեմի բազմիմաստությանը (բառերի բազմիմաստությանը) նախորդել է անիմաստությունը (ասեմանտիզմ— որևէ կայուն իմաստի բացակայությունը):

Մյուս կողմից՝ բազմիմաստությունը կապված է այնպիսի ձևական երևույթի հետ, որպիսին միավանկությունն է (մոնոսիլաբիզմ)։

Անջատական և համադրական կառույցքի մեջ բառերն աչքի են ընկնում ոչ միայն բազմիմաստությամբ, այլև միավանկությամբ, մեկը անխզելիորեն կապված է մյուսի հետ։ Միասին վերցրած՝ 1) անջատականությունը, այսինքն ձևաբանության բացակայությունը, 2) միավանկությունը, 3) համադրական կառույցքը,