Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպքերում նախադաս են, մյուսներում գալիս են որոշակի անունից հետո:

Այսպես, կցական լեզուներում կարգը նույնպես տատանվում է, բայց նույն այդ պատճառով՝ նոր սիստեմի նորմաների հետ միասին հին սիստեմի նորմաների ապրելու պատճառով։ Հասկանալի է, որ նույն տատանումը կարելի է դիտել կցական լեզուների մեզ զբաղեցնող տեսակի թերամշակության դեպքում կամ, ընդհակառակը, դրանց քայքայման դեպքում: Հավասարապես և կախում ունենալով հիբրիդային տիպի կցականի ոչ-կցականի հետ խաչավորվելու փաստից։

Կցական լեզվի սիստեմը իդեալականորեն ներկայացնող թուրքական լեզուներում մենք նկատում ենք հոլովման հետ միասին, որի էությունն այն է, որ բառն ինքնին առանց ուրիշ բառերի հետ՝ նույն նախադասության մասերի հետ առնչության ձևական նշանների, վկայում է իր ֆունկցիայի մասին, օրինակ՝ որոշիչ է նա, թե որոշյալ, մենք նկատում ենք որոշիչի նշանների կատեգորիա, որոնք մի բառը ձևականորեն շաղկապում են մյուսի հետ. Ani därä-si ǁ dere si ‘Անիի ձորը’ = ‘նրա (քաղաք[ի] Անիի ձորը’, devleϑ demir-yol-i ‘պետություն նրա երկաթուղին’ = ‘պետական երկաթուղի’ և այլն, չէ որ սա իսկապես ամորֆ կամ սինթետիկ սիստեմ է, որ ձգտում է ճշտել շաղկապի ծառայության, դերանվան մասնիկի նախածանցի տարրերի օգնությամր։ Սա այն նույն երևույթն է, որ անունների տեսակետից ամորֆ, հոլովում չունեցող այնպիսի մի լեզվում, ինչպիսին աբխազերենն է, նկատվում է որոշիչի և որոշյալի զուգորդություններում, այստեղ հաշվի առնելով կամ դասը կամ սեռը, օրինակ a-eyш,a i-napə՛ (‘ինչ որ մեկի եղբայրը նրա ձեռքը’ → ‘ինչ որ մեկի եղբոր ձեռքը’), а-уеhoщà lə-napə՛ (‘ինչ որ մեկի քույրը նրա ձեռքը → ‘քրոջ ձեռքը’), a-qօ ə՛ḓma a·шapə՛ (‘գայլ նրա ոտքը → գայլի ոտքը’)։ Դերանվանական մասնիկներով, նախածանցներով ւ- (ա. ս.) le- (ի. ս) և a (‘պասիվ կամ չգիտակցվող դաս’) ճշտվում է ‘ձեռք’ ու ‘ոտք’ արտահայտության փոխհարաբերությունը ‘եղբոր’ և ‘քրոջ’ փոխհարաբերության, որ առանց այն էլ արտահայտված է հնացած սինթետիկ սիստեմի լեզվի մեջ արդեն նրանով, որ որոշիչները (‘եղբայր’, ‘գայլ’, ‘քույր’) գտնվում են որոշյալից (‘ձեռք, ոտք’) առաջ:

Լեզվական զանազան սիստեմների, զանազան գլոտոգոնիկ դարաշրջանների հանրային տնտեսական կյանքի այդ արդյունքների