Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«38. Մարքսիզմը սեփական հատուկ լեզվական տեսություն չունի։

«39. Էնգելսը արտահայտել է միայն ընդհանուր դրույթը լեզվի ծագման մասին աշխատանքային պրոցեսից («Աշխատանքի դերը կապկի մարդացման պրոցեսում»)։

«40. Այս պատճառով Լ. Նուարեի հայացքները նախնադարյան մարդու կոլեկտիվ աշխատանքից լեզվի ծագման մասին, մի շարք մարքսիստներ ընդունել և ժողովրդականացրել էին։

«41. Հաբեթական տեսությունը գտնվելով անընդհատ զարգացման պրոցեսում, ավելի մեծ չափով մեթոդ է, քան «տեսություն», բառի իսկական իմաստով։

«42. Հաբեթական տեսությունը զուտ մատերիալիստական ուսմունքը է: Ն. Յա. Մառը իր տեսությունը անվանում է «Լեզվի գիտության հասարակական-մատերիալիստական դրվածք» («Հաբեթական տեսության զարգացման փուլերով» ժողովածվի առաջաբան)։

«43. Հաբեթաբանությունը հանրային երևույթները դիտում է իրենց շարժման մեջ, ընդ որում հասարակական զարգացման պրոցեսը նա մեկնաբանում է իբրև մուտացիոն պրոցես և ոչ թե էվոլուցիոն. «Հնդեվրոպական լեզվաբանությունը լեզվի, նրա ծագման, ձևավորման և էվոլուցիաների՝ որոշ դարաշրջաններում ռևոլուցիաների ու վերափոխությունների գիտությունը է, այլ առանձին լեզվախմբերի կազմված ձևերի պատմություն» (Ն. Յա. Մառ, «Լեզվի ծագման մասին»)։ Այսպիսով, հնդեվրոպական լեզվաբանությունը «ստատիկ է» («Լեզվաբանությունը և նյութական կուլտուրան») ի հակադրություն հաբեթական տեսության։ «Հնդեվրոպական ընտանիքը բնավ ռասայական — հատուկ ընտանիք չէ ըստ լեզուների, այլ հետևանք Եվրոպայի նախապատմական լեզուների նոր խաչավորման... որ տեղի է ունեցել հասարակայնության արմատական վերակառուցման հետևանքով։ Այդ խաչավորումը հետևել է տնտեսական կյանքում առաջացած հեղաշրջման («Հաբեթական տեսության մասին»): «Բայց զանազան լեզվաստեղծական դարաշրջանների, լեզվի բուն իսկ կերտման դարաշրջանների, հավասարապես և նրա վերայկառուցումների ստեղծագործական պրոցեսի, և ոչ թե պարզապես