Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն նրա հանրային օգտագործմանը կամ կոլեկտիվ կերպով սարքվող զվարճության կամ կոլեկտիվորեն կատարվող աշխատանքի պրոցեսում, որպիսի աշխատանքը ուղղություն էր ստանում մասսայական բնազդով և իր իրականացման համար պահանջում էր երկարորեն կրկնել կենդանական հնչյունը, անխուսափելիորեն ենթարկել այն արտադրության կապակցված կամ ընդհատ ընթացքին» («Լեզվի ծագման մասին»)։ Ըստ այսմ հնչական լեզվին անցնելը հետևանք է մարդկության կողմից արտադրության գործիքների պատրաստման անցնելու «...հոդաբաշխ լեզվի ծագումը չէր կարող տեղի ունենալ նախքան մարդկության անցումը արտադրական աշխատանքին՝ արհեստականորեն շինված գործիքների միջոցով» («Լեզվի ծագման մասին»)։

«54. Լեզվի աշխատանքային ծագման կապակցությամբ հաբեթական տեսությունը սահմանում է, որ լեզվի հիմնական, սկզբնական բառ («նախաբառ») ծառայում է ձեռքը։

«55. Հաբեթական տեսության համաձայն, լեզվական ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են գործում դասակարգային հարաբերությունները։

«56. Դասեր-դասակարգերն իրենք պատմականորեն ցեղերի վերապրուկներն են. «...իսկ սոցիալական խավերը, ինչպես պարզված է, առանձին ցեղերի մնացուկներն են, ստորին դասերը, ավելի հին ցեղերի մնացուկներ, քան նրանց վրա նստածները» («Աբխազագիտություն և աբխազները»)։ «Սոցիալական տերմինները, ոչ միայն դասային կոչումները, հանդիսանում են նախկին ցեղային անուններ» («Հաբեթական տեսության մասին»): «Սոցիալական հարաբերությունները հայտնի չափով էթնոգոնիայի զավակն են» («Հաբեթական տեսության մասին»): «Մեզ՝ ազգաբան նախապատմաբաններիս համար ցեղային անունը սկզբնաղբյուրներից մեկն է, որոշելու համար ժողովրդի ծագումը, իսկապես՝ նրա մեկ շերտի, նրա ղեկավար կամ կազմակերպող դասակարգային-ցեղային կազմավորման սահմանումը» («Սկյութերեն լեզուն»)։

«57. Հաբեթական տեսությունը դեն է շպրտում հենց ազգային, արտադասային, արտադասակարգային լեզվի հասկացությունը իբրև ոչ-գիտական. «Ոչ Հայաստանում, ոչ Ապենինյան թերակղզում, ոչ էլ առհասարակ որևէ տեղ Եվրոպայում չի եղել և չէր կարող լինել ուրիշ ազգային լեզու հին ժամանակներում