Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«նախապատմական դասակարգերի» դրույթը (թեզիսներ 55-61), ապա դրանց մասին պետք է ասել հետևյալը. «փայտի ծռումը» դեպի «էկոնոմիկան» անխուսափելի մեթոդոլոգիական եղանակով է, որչափով հաբեթական տեսությունը այս տեսակետից միանգամայն նոր ուղիներ պետք է բացի և պայքարի հին հնդևրոպական լեզվաբանության դեմ, որի «ծռումը» հենց ճիշտ հակառակ կողմն է: Իսկ ինչ վերաբերում է հանրային զարգացման վաղ աստիճաններում դասակարգային շերտավորում թույլատրելուն, ապա այդ դրույթի մեջ մեթոդոլոգիապես մարքսիզմին հակասող ոչինչ չկա: Խոսքը վերաբերում է փաստին, և որչափով որ վերջին տարիներս գիտության հավաքած նոր ընդարձակ նյութը հարկադրաբար ստիպում է մեզ լայնացնել դասակարգային հասարակության սահմանները մինչև այժմ տրադիցիայով թույլատրվածից ավելի, թերևս, անհրաժեշտ է վերաքննել Էնգելսի զուտ փաստական պնդումը (թեզիս 28): Մյուս կողմից՝ հաբեթական տեսությունը այս հարցում պետք է ճշտի իր տերմինաբանությունը. «դասակարգ», «ցեղ» և այլ տերմիններն իրենց սահմանված իմաստներով հազիվ թե կիրառելի լինեն նախապատմության երևույթների նկատմամբ։

«65. Մարքսիզմի և հաբեթական թեորիայի մեթոդոլոգիական ելակետների նույնականության և բազմաթիվ առանձին պնդումների սերտ մոտիկության հետևանքով երկու ուսմունքներն անխուսափելիորեն պետք է միավորվեն։ Անհրաժեշտ է, որ հաբեթական տեսությունը բացահայտորեն ընդունի մարքսիզմը, իբրև իր համափիլիսոփայական և սոցիոլոգիական հիմքը՝ մարքսիզմը՝ հաբեթական տեսությունը, իբրև իր հատուկ լեզվաբանական բաժինը։ Նուարեի հանճարեղ կռահումը չի կարող նման դեր խաղալ, որչափով որ այն միայն հիպոթեզ է, և որչափով որ այն գործում է հնդեվրոպական լեզվաբանության նյութով ու մեթոդներով, Նուարեի մի շարք հիմնական պնդումները միանգամայն անկախ նրանից, զարգացնում է Ն. Յա. Մառը գիտական լիակատար համոզչությամբ ու սպառիչ լայնությամբ:

«66. Մի հանգամանք ևս հրամայաբար թելադրում է ռևոլուցիոն մարքսիզմի ու հաբեթական տեսության միավորումը։ Մինչդեռ «մեծապետական» հնդևրոպական լեզվաբանությունը իմպերիալիզմի տիպիկ արդյունքն էր իր՝ գաղութային ժողովուրդների ու փոքր ազգությունների կեղեքումով (Ն. Յա. Մառը «Հաբեթական տեսության մասին»), հաբեթական տեսությունը