Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացառիկ ուշադրություն և նախնական մշակում, որպեսզի ավելի ճիշտ համեմատական ուսումնասիրության ենթարկվեն ոչ միայն ֆիննական և ուգրական լեզուները, այլև մոնղոլերենը առանձնապես, որչափով որ անկախ հաբեթական տեսությունից, բավական հիմնավորված հետաքրքրություն գոյություն ունի նրա ոչ ամբողջովին նշմարվող փոխհարաբերությունների հանդեպ թուրքերենի հետ, որին մոտիկ է կանգնած չուվաշերենը։

ա) Ձևական հնչյունաբանական դասակարգման հիմնական եղանակը երկու խմբի, այսպես կոչված սուլական խմբի և շչական խմբի հնչյունական համապատասխանությունների հաշվառումն է։ Հիմնական համապատասխանությունների թվարկումը արդեն տրված է (§§ 23-24), դրանց թվում կա cc sǁшп, ш որը, սակայն բնավ չի նշանակում թե ճիշտ հակառակ cc ш համապատասխանում է, шп s և այլն։

Սուլական խմբի լեզու, ինչպես սովորաբար ասվում է, միայն վրացերենն է, իսկ շչականը երկուսն են՝ մեգրելերենը և ճաներենը։ Այս է դրությունը ներկայումս, իսկ եթե նորմա ընդունենք ներկա դրությունը, ապա թերևս, շչական խմբի լեզուներ բոլորովին չկան, որովհետև շչական խմբի երկու լեզուներից ճաներենը ճաների համար երկրորդ առտնին լեզու է թյուրքերենի կողքին, իսկ մեգրելերենը մեգրելների համար առտնին և առօրյա լեզու է վրացերենի կողքին, ընդորում հասարակայնորեն մեգրելերենը վաղուց քշված էր գյուղացիական միջավայրը այն կապակցությամբ, որ margali-koϑi ‘մեգրել’ բառը Մեգրելիայում իսկ հասկացվում էր ‘գյուղացի’ իմաստով։ Այս իմաստով Վրաստանի հասարակական գործիչները թերևս իրավացի էին ասելով, որ մեգրելական լեզու չկա, որ այսպես կոչված մեգրելերենը աղավաղված վրացերենն է։ Եվ պատահական չէ, որ խոսվածքները և որոշ բարբառներ (այսպես ինգիլոյերենը և պարսկական վրացիների բարբառը կենցաղում ընդունված է համարել աղավաղման ենթարկված ազնիվ լեզու Վրաստանում, բնականաբար, իբրև աղավաղված վրացերեն,— դա միանգամայն որոշակի հասարակայնության հայացքների արտացոլումն է։ Եվ իրոք, ինչ խոսվածք էլ վերցնելու լինենք, բոլորը մնացուկ են որևէ ինքնուրույն լեզվի։ Ըստ առկա խոսվածքների, Վրաստանի տերիտորիայում կային տասից ոչ պակաս լեզուներ, որոնցից մի քանիսը բնավ վրացերեն չեն եղել, կամ նույն իսկ նրան մոտիկ ազգակից, մյուսները վրացերեն