Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չլինելով սակայն, եղել են վրացերենի հետ ընդհանուր սուլական խմբից և այլն։ Ճիշտ է, Կովկասի քարտեզի վրա իրոք տեղ էլ չկա այդ թվով թեկուզ և սուլական խմբի զանազան լեզուների համար, եթե զանազան լեզուներ համարենք սոսկ տերիտորիալ կերպով տեղաբաշխված, բայց սոցիալականորեն ներկայացված տարածությունը հաշվի առնելիս պատմական Վրաստանի նույն տերիտորիայում բավականաչափ տեղ կա սուլական խմբի մի այլ լեզվի համար ևս, այն է՝ հին գրական լեզվի, որովհետև վրացերենը մեկ լեզու չէ, այլ երկու՝ ֆեոդալական, հին գրական և մասսայական, ավելի ճիշտ մասսայական, ժողովրդական դարձած լեզու, որ հետագայում առաջ է մղվում հասարակական լայն գործածության՝ Վրաստանի մանր ազնվականության և բուրժուազիայի, միջնադարյան մանր քաղաքների բնակչության կողմից։ Հավանաբար միևնույն ազգի բացահայտորեն հասարակական երկու լեզուների տարբերությունը նշանակելի է, որքան էլ այդ թուլացած լինի «լեզուների փոխազդեցությամբ»։ Իսկապես սկզբում մահացած հին ազնվականության գերիշխանության, որը բնավ էլ «էթնիկապես», resp. սոցիալապես նույնական չէ քարթվել-վրացիների հետ, այլ իբերների, նրա հետ միասին մահացած լեզվով, և հետագայում գերիշխող դիրք գրաված մանր ազնվականության և մանր քաղաքների բուրժուազիայի գերակշռությամբ, 10-րդ դարից կալվածատիրական ազնվականության գերակշռությամբ, որ հետագայում ավելի ու ավելի ընկավ, և գյուղացիության ու բանվորների գերակշռությամբ:

Իբրև վրացերեն հիշատակված երկու լեզուների տարբերության օրինակ բավական է իմանալ հոգնակի սեռական կազմությունը (հին գրական n-i, ժող. -eb-i):

Կցական
Ժողովրդական
Համարյա թեքական,
հին գրական
Ուղ. kaϑ-eb-i kaϑ-n-i
Սեռ. kaϑ-eb-is
Տր. kaϑ-eb-s[a] kaϑ-ϑ[a]
Տր. II kaϑ-eb-m[an] kaϑ-ϑa-mier
Գործ. kaϑ-eb-iϑ
Ուղղորդ. kaϑ-eb-a+d