Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցեղակցության մասին»[1] հոդվածում, բայց, իհարկե այնքան հին ժամանակների համադրությունները պահանջում են արմատապես վերաքննել և մշտապես հնէաբանական ստուգման ենթարկել թե՛ ձևական և թե՛ գաղափարախոսական վերլուծությունը չորս տարրերի օգնությամբ, օրինակ՝ հաբեթա-սեմական համեմատական քերականության մեջ հնչյունական համապատասխանության այսպիսի օրինակը հաբ. s — սեմ. h(→γ), ինչպես վր. srba ‘վազել’ (srb+o-la ’արշավանք կատարել’) և արաբ. γa → raba, ‘փախավ’ իհարկե, պահպանում է իր ուժը, ինչպես նաև այն ցուցումը, որ սուլական սուլաշչական s հնչեղացել է նաև վրացերենում. srb—*hrb→-b այստեղից s+i-rbin → si-rb-il-i ‘վազք’ rb+i-s ‘վազում’ է բայց այժմ սա քիչ է:

Հնէաբանական վերլուծումը հաստատում է, որ ‘վազել’ ընդհանուր հաբեթա-սեմական արմատը, որ կենցաղում վեր է ածված եռաբաղաձայն շաբլոն srb—[h]rb→rb, հանդիսանում է երկու տարրերի խաչավորում (АВ)— sr-b—γr-b-rs-bl—*hr-bl, ըստ որում խաչավորված տարրերից յուրաքանչյուրը նշանակում էր իբրև բայ նաև ‘վազել’, ըստ լեզվի հնէաբանության, ծագած լինելով համապատասխան անունից, այսինքն ջրից+գետից, որ ասել է թե այդ տարրերից յուրաքանչյուրը նշանակում էր և՛ ջուր+գետ. այսպես sur (→su) resp վոլ. — կամայի ֆին. шur ‘գետ-ջուր’ (→ չվ. шu՛ ջուր — բսկ. ‘ջուր’ hur և այլն):

  1. Հին վրացերեն քերականության հիմնական աղյուսակներ վրացերենի և սեմական լեզուների ցեղակցության վերաբերյալ նախնական հաղորդումով Սպր. 1908: Նախնական հաղորդումը վերահրատարակված է Ն. Յա. Մառի «Հաբեթական տեսության զարգացման փուլերով» հոդվածների ժողովածվում, էջ 8-30 [Ընտ. երկ., 1-ին հատ., էջ 23-38]: