Ոչ մեկը և ոչ էլ մյուսը, որքանով մենք ելնում ենք նրա մեթոդից և ընդհանուր դրվածքից։
Պատեր Շմիդտի ընդհանուր դրվածքը որոշվում է գաղութներում տարվող միսիոներական աշխատանքի նկատմամբ, եկեղեցու, նրա զանազան դավանանքների ծառաների աշխատանքի նկատմամբ Եվրոպայի ունեցած կենսական շահագրգռվածությամբ. այլ գործերի հետ, գիտակցաբար թե անգիտակցաբար՝ կատարելով կապիտալիստական երկրների կամքը, օտարության մեջ երբեմն աջակցություն գտնելով այն մարդկանցից, որոնք հայրենիքում հալածում ու իրավահավասարությունից զրկում էին իրենց՝ միսիոներները իրենց պրոպագանդիստական արտադրությամբ պարտավորվում էին հաշվի առնել ամբողջ աշխարհի լեզուները։ Նրանք համարյա հարյուր տարի մեզանից առաջ կարողացան իրենց միֆերի միջոցով ուսումնասիրության և դրա համար գործնականորեն անհրաժեշտ հետազոտական աշխատանքով ընդգրկել իրենց համար գաղութային և կիսագաղութային աշխարհը։ Իմանալու համար, թե զանազան տեսակի միսիոներները որքանով առաջ անցան աշխարհիկ լեզվաբաններից լեզուները հաշվի առնելում, բավական է մատնացույց անել աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր պաստոր Կ. Գրունդեմանի (К. Grundemann-ի) «Նոր ատլաս [միայն] ավետարանական միսիոներների բոլոր ռայոնների [և այն էլ] հատուկ ուշադրությամբ դեպի [միայն] գերմանական միսիաները» (Neuer Missionst — Atlas aller evangelischen Missionsgebiete mit besonderer Berüsksichtgung der deutschen Missionen)» աշխատությունը, որի երկրորդ, բարեփոխված և ուղղված հրատարակությունը լույս տեսավ 1903 թվին, 1895 թվի առաջին հրատարակությունից հետո, իսկ դա զարգացումն էր 1861 թվի քարտեզագրական առաջին փորձի ըստ միայն գերմանական ավետարանականների։ Իսկ այլ տեսակների՞նը. չէ՞ որ թիվ չկա դրանց։ Իսկ կաթոլիկներինը։ Կհասնենք մինչև propaganda do fide պապի գահի՝ հավատի տարածման դպրոցը:
Այնուամենայնիվ ավետարանական-միսիոներները հարկադրված էին էլի իրենց արտադրությամբ նշելու այբուբենների կազմման բազմազանության անճարակությունը, որոնք Եվրոպայի մեծապետական երկրների գրերով կատարվող տառադարձություններ են, և սուր կերպով դնելու միասնական գրի