համար ժամանակ է պահանջվում, իսկ ժամանակի մասին մարդկությունը երկար ու երկար ժամանակ գաղափար չի ունեցել։
Ընկերնե՛ր. մինչև այժմ ոչ բոլորին ծանոթ փաստ է, որ ոչ թե մի տասնյակ հազարամյակ, ոչ թե մի հարյուր հազարամյակ է անցել այնպես, որ մարդկությունը գաղափար չի ունեցել ժամանակի որպես տևողության չափի միավորի մասին. ‘օր’ բառը ընկալվում էր ոչ թե որպես տևողություն, այլ որպես ‘գիշերի’ հակադրություն, որպես ‘խավարի’ հակադրություն։ Բուրժուական գրականության մեջ (դրա վրա ինձ հարկ եղավ ուշադրություն դարձնել) ընթացիկ տարվա հունվարին լույս տեսավ հատուկ ուսումնասիրություն ժամանակի մասին ըստ վաղնջական հույների, այդ թվում և Հոմերոսի հասկացողության, և դժվար է հավատալ, բայց փաստ է. Գյոտինգենի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Հերման Ֆրենկելը (Hermann Frenkel) բավարարվել է նրանով, որ ժամանակի յուր հասկացողությունը, թեկուզ և ժամանակի վաղնջական հույների հասկացողության յուր մեկնաբանությունը կարողացել է հիմնավորել Արիստոտելի փիլիսոփայությամբ։
Մեր լուսավորվածագույն ժամանակակիցների այսօրինակ արխայիկ մտածողության իրադրության մեջ պետք կա: արդյոք զարմանալու, թե ինչպես ծանր է պատվաստվում լեզվի այն բարդ դիալեկտիկան, որ բացահայտել է լեզվի նոր ուսմունքը ըստ հաբեթական տեսության։ Եթե դժվար է լեզվի դիալեկտիկան հասկանալը, ապա արխայիկ մտածողության՝ այդ, ըստ Էնգելսի արտահայտության, «չորս պատերի առողջ մտքի» համար անիմաստ է երևում այն փաստը, անվիճելի փաստը, որ աշխարհի երկու ծայրերում դիտվում են մի ամբողջի մասերը միայն ձևավորման թույլ տեխնիկական զանազանությամբ կամ ըստ հակադրությունների միասնության կամ, ընդհակառակը, ազգակցության կապերով սեղմ զոդված ժողովուրդների մոտ, նյութի տարբեր ընտրություն բառաստեղծման մեջ։
Եվ ինչո՞ւ է դժվար յուրացնելը։ Արդյոք նրա՞ համար, որ ես երկար ֆրազներ եմ գործածում ռուսերեն աշխատություններիս մեջ։ Մի՛ հավատաք, ընկերնե՛ր։ Իմ ֆրանսերեն հոդվածներում ֆրազները կարճ են։ Գերմաներեն անբասիր,− կասեմ՝ փայլուն,− թարգմանությունների մեջ բնավ չի զգացվում ոճի դժվարոթյուն։ Վերջապես, ես փորձել եմ ռուսերեն ևս շարադրել