Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստի որևէ տարբերման մեկը արտասանում է „гаварит“, իսկ մյուսը՝ „говорит“, ապա դա արդեն արհեստական ընտրության գործն է ըստ կուլտի, ըստ ավանդության, այսինքն ըստ վերացվող դասակարգայնության, և նշանակություն չունի։

Ուրեմն կորչի դրության ռեֆո՞րմը: Ինչո՞ւ։ Ռեֆորմ ըստ լեզվի նոր ուսմունքի ուղենիշների՝ ոչ թե գործամոլական, այլ սկզբունքային, և այստեղ ամեն տեսակի համաձայնողականություն ոչ միայն տեսական դրույթի, այլև արտադրական և հասարակական պրակտիկայի շեղումն է գլխավոր գծից սոցիտլիստական շինարարության մեր կտրվածքում։

6. Սեռերը՝ արականը և իգականը, նմանապես և որոշիչ ու անորոշ հոդերը բնորոշում էին ոչ թե բառեր, որոնք օժտվում են այդ հատկանիշներով... Ի՞նչ ասենք, երբ женщина-ի ‘կնոջ’ հետ рука և вода ‘ձեռք’ և ‘ջուր’ ևս իգական սեռի են։ Իսկ озеро ‘լի՞ճը’։ Ինչո՞ւ է սա չեզոք սեռի։ Ավելի լավ оրինակ՝ նույնիսկ дитя ‘մանուկ’ չեզոք սեռի է, судьба ‘ճակատագիր’ իգական։ Երբ лошадь ‘ձի’ իգական սեռի է, իսկ конь ‘նժույգ’ արական , մինչդեռ дитя ‘մանուկ’ չեզոք, ապա, կրկնում եմ, սրանով բնորոշվում էին ոչ թե այդ բառերը, այլ հասարակական այն կատեգորիաները, որոնց վերաբերում էին դրանք կամ վերագրվում, այն է՝ հասարակության զանազան դասակարգերը։ Այդ պատճառով էլ հոգնակի թվում, որն ավելի հին կազմավորում է, այդպիսի բան չկա. հոգնակի թվում իգական սեռի ‘лошадь’, արական սեռի ‘конь’ և չեզոք ‘дитя’ բառերի հիմնական հոլովները միատեսակ են կազմվում, այն է՝ ուղղական ‘лошади’, ‘кони’, ‘дети’, սեռական, հայցական ‘лошадей’, ‘коней’, ‘детей’, նույնն է նաև որոշիչ հոդերի նկատմամբ (գերմաներենում die): Որտեղ որ այդպիսի բան կա (հունարենում), դա տեղական ավելի ուշ շրջանի աշխատանքի ներդրում է, որով եզակի թվի նորմաները խցկվել են հոգնակի թվի մեջ։ Իսկ նորմալ կերպով սեռերը կամ երկուսն են, երբ հասարակությունը բաժանվում է երկու հասարակական խմբերի, կամ երեքը, երբ առկա է ավելի ուշ ժամանակի բաժանումը երեք խմբի։

7. Պարզ բան է, որ այսպես կոչվող նոր լեզուները, հենց թեկուզ եվրոպական (ֆրանսերենը, գերմաներենը, անգլիերենը) ավելի հին են լեզվաստեղծորեն (գլոտոգոնիապես), քան թե կա՛մ Եվրոպայի դասական մեռած լեզուները՝ լատիներենը և հունարենը իրենց հոլովումներով, կա՛մ կենդանի ռուսերենը։