Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր բառին, բնորոշելու համար առարկայի վերաբերությունը հասարակությանը, նրա պատկանելությունը կոլեկտիվին և հանրային օգտագործման մեջ լինելը, այդ հնչակոմպլեքսը դառնում էր ուղղակի առարկան բնորոշող, և այսպիսի կցորդական մասից — բառասկզբից էր միանում նա և նախածանց դառնում, թե բառավերջից՝ և դառնում վերջածանց կամ վերջավորություն առարկա ազդանշող բառը ստանում էր կոլեկտիվին հատուկ բոլոր իմաստները, այն է՝ հավաքականություն (հոգնակի թիվ), ընդհանրություն (հավաքական նշանակություն) և ընդհանուր կամ վերացական իմաստ։

Մտածողության հարցին կարելի էր մոտենալ և մոտենում են զանազան գիտական դիսցիպլինների տեսակետից բխող հետաքրքրությամբ, ինչպես որոշ չափով նաև լեզվին, բայց քանի որ հարցը ծագման մասին է դրվում, չի կարելի ժխտել առաջին հերթին լեզվաբանի իրավահասությունը այդ առարկայի վերաբերյալ դատողություն ունենալու հարցում, ավելին՝ իբրև դատավոր հրավիրելու նաև մտածողության, որպես յուր մասնագիտության առարկայի վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկվում է մտածողությունը՝ լռության մատնելով լեզուն։ Լեզվաբանին մտածողության մասին դատելուց հեռու պահելը եվրոպական բուրժուական լեզվաբանության ժառանգությունն է, որ անեծքի նման կառչած է մեր բոլոր ձեռնարկումներին նաև հետազոտական և ուսումնական գործերի կազմակերպման մեջ, ոչ միայն լեզվի բնագավառում։ Լեզվի հին ուսմունքը իրավացիորեն մերժում էր մտածողությունը որպես իր ձեռնհասության առարկա, քանի որ ուսումնասիրում էր լեզուն առանց մտածողության։ Նրա մեջ կային հնչյունաբանության՝ հնչունների երևույթների օրենքներ, բայց չկային իմաստաբանության օրենքներ, այս կամ այն իմաստի առաջացման օրենքները, լեզվի, ապա նրա մասերի, այդ թվում բառերի, իմաստավորման օրենքները: Բառերի նշանակությունները չէին ստանում ոչ մի գաղափարախոսական հիմնավորում։

Մտածողության ծագման քննարկման ժամանակ լեզուն լռության մատնելը բնական փաստ է, կարծես կազմակերպական եզրակացություն, որ բխում է խոսքի [լեզվի] հին ուսմունքի ընդհանուր դրվածքից, որը մի շարք անհաջող փորձերից հետո, իր ձեռնհասության շրջանակից դուրս ձգեց լեզվի ծագման պրոբլեմն ընդհանրապես։ Նույնիսկ համապատասխան հարցադրումը