Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տոտեմներն էլ ունեին ամենաբազմազան, բայց ըստ ստադիաների խստիվ որոշված նշանակություններ, այդ թվում՝ նաև թվական։ Այսպես ‘ամենը’, ‘շատը’, և հանգուցային խոշոր թվերը՝ ‘երեքը’, ‘հինգը’, ‘տասը’, ‘քսանը’, ‘հարյուրը’ առաջին հերթին տոտեմի նշանակությունների շրջանակի մեջ են մտնում։ Հենց ռուսական общий ‘ընդհանուր’ „об’ հիմքը, ինչպես և նրա „соб“ („собина“, „особа“) երկվորյակը նույնպես եղել են տոտեմ, ըստ որում „соб“-ը գազանային տոտեմի ստադիայում նշանակել է ‘ձի’-ուց առաջ ‘շուն’, իսկ „об“-ը կոսմիական աշխարհայացքի ստադիայում նշանակել է ‘երկինք’. այս պատճառով „об“ նշանակում է և՛ ‘վերևը’, ‘վրան’ որպես նախդիր, իբրև պատասխան ‘о чем’ հարցին գոյականների հետ, օրինակ “об огне”, „об языке”, և՛ ‘շրջան’, ‘շուրջը’, բայի հետ, օրինակ „обходить” ‘շուրջը անցնել’ և այլն։ Կենդանական կոլեկտիվների անուններն էլ հետևանք են մարդկային կոլեկտիվների անունները նրանց փոխանցվելու, այսպես օրինակ, թռչունների ‘стая’ ‘երամը’, որտեղ sta-y-a-ի sta-y հիմքը, ինչպես և ‘сотня’ ‘հարյուրակը’, սոցիալական տերմինի իմաստով բնավ չի նշանակում ‘հարյուր’, ‘հարյուրյակ’ թիվը։ Ընդհակառակը ‘сотня’ (soten առաջնային հիմքով) բառը սկյութական տերմին է՝ sko-ten-ի մնացուկ, որից թերատված skot-ը ոչ միայն ‘стадо’, ‘скот’ (‘հոտ’, ‘տավար’, ‘նախիր’), այլև ‘сокровище’, ‘деньги’) ‘գանձ’, ‘փող’) և այլն է նշանակում ska-t (գերմ. schatz) երկվորյակռվ։

Նույն ծաղումն ունի sta+do (←sta-don-ը) սոցիալական հատուկ խմբավորման արտասանությամբ։ Այս տերմինները սակայն խոսում են ոչ միայն մարդկային այն հասարակության արտադրության մասին, որի հետ նրանք առաջացել են, այսպես հատկապես sta-do-ն ‘խաշնարածության’ մասին, այլև՛ արտադրական հարաբերությունների մասին, հատկապես „ста-до“-ն և „скот“-ը, երկուսն էլ սկյութական տոտեմի այլաձևություն, մի կողմից անվիճելիորեն վկայում են ‘խաշնարածությունը’ և այդ կապակցությամբ՝ նրանց ‘վաչկատուն’ ‘քոչվորական կյանքը’, որ հաստատվում է սկյութական տոտեմից բաղադրված ռուսական մի շարք բայերով, օրինակ „скит+т-а+ть-ся“ ‘թափառել’, մյուս կողմից՝ նաև նստակյաց, ուղղակի քաղաքային կյանքը. ահա թե ինչո՛ւ, խոսելով ‘золото’, ‘скот’ (‘ոսկու’, ‘տավարի’), մետաղե փոխանակային միավորի մասին, որոնք