Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծագել են սկյութական skalot, skuϑa տոտեմի այլաձևություններից, հենց ինքը „стадо“ ‘հոտ’ բառը այն հիմքն է, որից, իբրև ստադիալ զարգացման համապատասխան աստիճանի բնակելի վայրի անունից, համապատասխան արտադրության կապակցությամբ մշակվել է քաղաքային բնակավայրի անունը, այսպես հենց գերմ. Sta-d-t ‘քաղաք’, և ապա stā-t (*star-t-ից) ‘պետություն’։ Մենք այժմ չենք շոշափում բարդ, բայց միանգամայն պարզորոշակի բացատրվող առկա հարաբերությունները մի կողմից լատիներենի և ռոմանական լեզուների հետ՝ քաղաքաշինության գծով, մյուս կողմից Կովկասի և Փոքր Ասիայի հետ՝ քաղաքաշինուհի աստվածուհու հետ ունեցած կապերի գծով, որպիսի կուլտը բացահայտվեց գերմանացիների, հատկապես գերմանների մոտ: Գործը չենք բարդացնում այս բառի այլաձևությունների վերլուծմամբ, այն առումով, որ նրա հիմքը ռոմանական ժողովուրդների, ինչպես և լատինացիների մոտ նշանակում է և ‘հասակ’, այսինքն ‘ժամանակ’, մասնավորապես ‘ամառ’, ‘շող’, ‘տարի’, քանի որ ‘երկինք’ առաջնային նշանակությունը նույնիսկ նրան հակադիր ‘երկիր’, ‘հանգրվան’ (стоянка) նշանակության պայմաններում օգտագործվում է որպես „стоять stoy-a+t, լատ. sta-a-re և այլն), լատ, sta+t-us, ֆր. etat ‘դրություն’, ‘կացություն’ և այլն: Իսկ գերմաներենում նույն հիմքի վերաձայնավորման (e փոխ. a-ի, ste-հ-en) և С էլեմենտի հետ խաչավորվելու պրետ. stan-d (հմմտ. հայ. — skan-g-ը kangneϑ ‘դրեց’ բառում) պայմաններում դարձյալ ‘երկնքի’, ‘արևի’ կամ նրա տոտեմական այլ փոխարինման հետ ունեցած իդեոլոգիական կապով հետաքրքրություն է առաջացնում stalt-ը „die Ge-stal-t“-ի ‘տեսիլ’, ‘ուրվական’, ‘կերպար’, ‘կերպարանք’ հիմքի մեջ:

Մտածողության պրոբլեմի թեկուզ և տեսական լուծումը սոցիալական ստեղծագործական սխրագործություն է ոչ թե գիտնականի, տյլ այն հասարակայնության, որտեղ նա դրվում է առանց վերապահության և լուծվում սկզբունքայնորեն առանց որևէ զգուշության։ Ոչ մենակ զգուշությունը և ոչ էլ մենակ նրա հակադրությունը՝ ռիսկը ստեղծագործական սխրագործության՝ ռևոլուցիոն ակտի՝ սեփական նախադրյալները թոթափող երաշխիք չեն ո՛չ տեսության և ո՛չ էլ պրակտիկայի մեջ, ինչպես մենք գիտում ենք այդ, ոչ թե հայեցողաբար, այլ ակտիվ