և ստորերկրայինը, ‘ջրայինը’։ Միաժամանակ առանձնապես պայծառ կերպով է հանդես գալիս ‘արևի’ ու ‘լիալուսնի’, իբրև մեկ կերպարից դուրս եկած երկու հակադրությունների ազդանշումը ձեռքով։ Դա արտահայտվում է ձեռքերը համանման կերպով բարձրացնելով դեպի վերևի, այսինքն մեր ‘երկինքը’ աղոթող Օրանտի դիրքով, բայց միմիկայի տարբերությամբ. ‘արևի’ և այդ կապակցությամբ ‘կյանքի’, ‘ջերմության’, ‘ուրախության’, ‘ծիծաղի’, ‘ժպիտի’ համար ժպտուն դեմքով, ‘լուսնի’, և նրա հետ ‘մահվան’, ‘ցրտի’, ‘վշտի’ համար՝ առանց ժպիտի (լուրջ միմիկայով). մի խոսքով ամեն ինչ այնպես է, ինչպես սահմանել է լեզվի նոր ուսմունքն ըստ հաբեթական տեսության։ Եվ հնարավորություններ են ստացվում կատարել ձեռնալեզվի հնէաաբանական վերլուծում բացահայտելու համար մտածողության մեջ կատարված տեղաշարժները, որոնք պայմանավորված են նյութական բազիսի տեղաշարժներով։ Բայց այժմ առկա նյութը՝ հնչական լեզվին նախորդող գծային լեզվի այս ստանդարտացված տեսակը հիմք է տալիս արձանագրելու այն նմանությունները և տարբերությունները, որ ունեն աֆրիկյան-ավստրալիական-ամերիկական «գաղութային շրջանների, հաճախ կենդանական և բուսական-տոտեմային ձեռնալեզուն և Կովկասի՝ կոսմիական-աստղային-տոտեմային ձեռնալեզուն։
Ղազախի էքսպեդիցիայի ղեկավար Յու. Մառի նախապատրաստական աշխատանքից դատելով՝ անկետային տվյալների հիման վրա պարզվել է ձեռնալեզվի զգալի տարածում ունենալը։ Հայաստանի ռեսպուբլիկայից ստացված է տասնյակ գյուղերի ցուցակ, որտեղ Հայաստանի ադրբեջանցի, ասորի ու հույն և հատկապես հայ բնակչության մեջ գործածվում է ձեռնալեզուն։
Վրաստանի Ախալցխայի շրջանում բնակչության վրացական և հայկական մասի հետ ձեռնալեզու գործածում է նաև թուրքականը։ Թուրքական գյուղում 30 տարի առաջ ձեռնալեզուն 75 տոկոս ավել էր գործածվում։ Այն ժամանակ հարսը ձեռնալեզվով էր խոսում, նշանվելու օրից սկսած 10-15 տարի, իսկ այժմ միայն մեկ կամ երկու տարի։ Ձեռնալեզվով հատկապես վարպետ զրուցող կանայք գտնվում են Ադրբեջանի պարսկական մասում։ Ուկրաինական Գիտությունների Ակադեմիայի անդամ արեվելագետ Կրիմսկին հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ Պարսկաստանում շահի պալատում ծառաները պարտավոր էին խոսել ձեռնալեզվով: Ուկրաինական