էր. քանի դեռ չկար այդ կատեգորիան, չկար նաև խոսքի կառուցվածք, չկար շարահյուսություն։ Ընդհանրապես շարահյուսությունը, կառուցվածքը հենց արտադրությունն է, արտադրական պրոցեսը։ Եվ միայն նյութական բազիսը՝ արտադրությունն ու արտադրական հարաբերությունները գիտակցելով, այսինքն վերնաշենքի վերածելով, այսինքն բազիսից անջատված տոտեմ ստեղծելով է, որ ստացվեց խոսքի շարահյուսական կառուցվածք, իսկ խոսքը նույն արտադրությունն է, միայն թե գիտակցման մեջ։ Այդ գիտակցումը կար նաև ձեռնալեզվի ժամանակ, նմանապես և սիստեմը, բայց հնչական լեզվի շարահյուսություն-կառուցվածքը ստացվում էր հասարակական բնույթը պահպանված, դրա համար էլ ոչ մի ձևավորման կարիք չունեցող և ձևավորման չենթարկված բառերի ետևառաջությամբ, իսկ տոտեմը, որ հնչումով էր ազդանշվում, ի տարբերություն ձեռնալեզվի, շահագործմանը տալիս էր մեծ կոլեկտիվի ընդգրկում։ Պայքարը տարվում էր հնչական տոտեմ ու հնչական լեզու ունեցող կոլեկտիվի և առանց հնչական լեզվի, ձեռքի տոտեմ ու լեզու ունեցող կոլետիվի միջև, մինչև որ հնչական լեզու ունեցող ավելի զորեղ կոլեկտիվը գերազանցեց առաջ ձեռնալեզվով խոսող խուլուհամրերին և մինչև որ հնչական լեզվով խոսող(ների) իշխող շերտի մեջ շերտավորում ստացվեց նոր արտադրությունների կազմավորումից և շատացան հնչական տոտեմները, այսինքն հնչական լեզվին տիրապետող կոլեկտիվների մեջ էլ կազմավորվեցին հասարակական հակամարտող տարբեր խմբավորումներ՝ իրենց մեջ ունենալով հասակային և սեռային տարբերակում ըստ արտադրության պահանջմունքի: Բարդացած արտադրությունն ու սպառումը ավելի սրված պայքարի պրոցեսում — բազիսի մեջ ստեղծեցին մի շարք արտադրական հարաբերություններ ըստ տեխնիկայի բարդացած տարբերության, որակապես վերակառուցեցին սոցիալիստական խմբավորումները, իսկ վերնաշենքի մեջ մտածողությունը փոխարինեցին ավելի լայն ընդգրկում, բարդ հորինվածք ու ավելի պարզորոշ տեխնիկա ունեցող սւշխարհայացքի. սահմանվեցին հասկացությունների ու պատկերացումների ավելի սուր փոխհարաբերություններ, որտե՞ղ, ինչպե՞ս. ինչպես շարահյուսության մեջ, որտեղ նախադասության մասեր են դրանք, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որտեղ նրանք խոսքի մասեր են։ Սակայն ամենայն ռեալ կյանքից պոկած վերնաշենքի՝ քերականության այս ֆունկցիաների տակ ո՛չ թե
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/273
Արտաքին տեսք