Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որտեղ ինքը՝ մարդկային կոլեկտիվը ձևափոխում է իրեն և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես արտադրության ու արտադրական հարաբերությունների մեջ, և բացատրել դրանք բնագետների ու հասարակագետների ընդհանուր ջանքերով։ Իսկ ջրբաժան գծից դենը կենդնանական աշխարհում չկա նույնիսկ այս չափ գիտակցում առանց վերնաշենքային կատեգորիաները մտքի մեջ լրիվ դրսևորելու, որի մեջ հասարակայնությունը դեռևս չի գիտակցում ոչ սուբեկտը, ոչ գործողությունը, միայն երկարատև, ավելի և ավելի ուժեղացող պայքարի ճանապարհով է նա մշակում դրանք արտադրության մեջ, գիտակցում պատճառականությունը և միայն հետագայում՝ մի շարք արմատական տեղաշարժների ֆունկցիոնալ փոխհարաբերությունները՝ օրինաչափությունները ուրիշներով փոխարինելուց հետո շատ ուշ մշակում է տրամաբանական մտածողություն և սրան շատ համակերպ լեզվաստեղծման սիստեմ՝ աշխարհի ձևական-տեխնոլոգիական ընկալմամբ, երբ լեզու-հնչմունքը վեր է բարձրանում մտածողությունից, ինչպես արդեն գոյացած իշխող դասակարգերն են վեր բարձրացնում աշխատավորներից։ Դա նախադրյալն է այն ստադիայի, երբ ձևական տրամաբանությունը, որ դասակարգային մտածողության պատկանելությունն է, իրեն ստեղծած դասակարգի հետ միասին փոխանորդվում է պրոլետարիատի դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությամբ՝ աշխարհի իդեոլոգիական-տեխնոլոգիական ընկալմամբ, որտեղ մտածողությունն է վեր բարձրանում լեզվից և դեռ էլի է վեր բարձրանալու, մինչև որ ոչ միայն հնչական լեզվի սիստեմը կփոխարինվի նոր անդասակարգ հասարակության մեջ, այլ կստեղծվի միասնական լեզու հնչական լեզվից այնպես և ավելի տարբեր, ինչպես և որքան հնչականը տարբերվում է ձեռք-լեզվից. դա կունենա և արտադրության նոր միջոց, որը ոչ միայն միասնական լեզու, այլև՝ միասնական մտածողություն ունեցող մարդկությանը կդարձնի տեր ու տիրական, որը իրեն կենթարկի բոլոր տարածությունները և բոլոր ժամանակները։

Իսկ այդ բանի ի՞նչ նախադրյալներ կան առկա ինչպես որ արդեն կարողացել է սահմանել լեզվի նոր ուսմունքը երկու ճակատով կռվելու ծանր, թվում էր թե իրեն համար՝ այս այսպես կոչված հաբեթական տեսության համար ուժից վեր պայմաններում։

Սահմանված է− միշտ լեզվական կոնկրետ նյութի իլուստրացիայով− լեզվաստեղծման մոնիստական պրոցեսը. հնչական