Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է միշտ ավելի ու ավելի օժանդակի յուր բազայի հաջողություններին, մեր օրերում՝ սոցիալիստական շինարարությանը, հեռանկարային պլանավորմանը, պահանջում է հաղթահարել գիտակցման մեջ ո՛չ միայն տարածությունը, այլև՛ ժամանակը: Ահա թե ինչու անհրաժեշտ է ուսումնասիրել անցյալը, քանի որ ով իր գիտակցման մեջ չի տիրապետել ժամանակին մինչև սկզբնական գոյը, չի դրել ծագման պրոբլեմների ճիշտ պրոգնոզը, նա չի կարող իրականացնել մտածողության վրա դրված պարտքը, որ է՝ ոչ միայն հասնել, այլև անցնել արտադրությունից և դրանով լծակ դառնալ ավելի արագընթաց ու ավելի կատարյալ նվաճումների:

Իդեոլոգիական ֆրոնտում եղած դասակարգային ներկա մոմենտում ինձ բնավ չեն զարմացնում, ինչպես չէին զարմացնում առաջ էլ, կատաղի հարձակումները հաբեթաբանության վրա և ամեն տեսակի ուրիշ ելույթները:

Դադարել է ինձ զարմացնել նաև մի քանի մարքսիստների անտարբերությունը և նրանց՝ հետևաբար մի բուռ ժամանակակից հասարակագետների գտնվելը լեզվի նոր ուսմունքի հակառակորդների բանակատեղում: Ո՛չ մի բան այնպես էֆեկտիվ կերպով չի ներգործում գաղափարախոսության տեղաշարժի, աշխարհայացքի շրջադարձի վրա, ինչպես ծագումաբանական վերլուծումը այն միջոցի, որը հանդիսանում է գործողության միջոցը այդ բնագավառի մեջ և նրա նվաճումների կուտակման անոթը։ Հասկանալի է, հաբեթական տեսությամբ մշակվող լեզվի նոր ուսմունքը հույժ դժվար գործ է, հենց նրա համար, որ ձևական չէ, որ դա, ինչպես այդ հաբեթաբանորեն պարզվում է, պահանջում է մարքսիստական մեթոդի կոնկրետ դրսևորում լեզվական նյութի վրա, նյութական կուլտուրայի, նաև մտածողության ու տեխնիկայի, այսինքն փիլիսոփայության էական մշակում:

Բայց չէ՞ որ բուրժուական գաղափարախոսության դեմ տարվող պայքարն էլ այնքան հասարակ ու հեշտ չէ:

Հարկ կա՞ հիշեցնելու Վ. Ի. Լենինի հետևյալ խոսքերը «Գիտությունը մասսաներին» հոդվածից. «Մենք պետք է հասկանանք, որ առանց փիլիսոփայական սոլիդ հիմնավորման ոչ մի բնա[գիտա]կան գիտություն, ոչ մի մատերիալիզմ չի կարող դիմանալ բուրժուական իդեալների գրոհի և բուրժուական աշխարհայացքի վերականգնման դեմ մղվող պայքարին»... Եթե