կլինի լեզուն, գալիք անդասակարգ հասարակության լեզուն, իսկ նրա հետ մտածողության դերը:
Շատ հազարավոր տարիների, երեք միլիոն տարվա ընթացքում փոխվեցին ստանդարտացված լեզուների արտադրության միջոցները, հաշվի առնելով մտածողությունը՝ մենք նկատի ունենք որակական չորս լեզու. ձեռնալեզուն, որը հաղթեց տեսողական մտածողության զուգընթաց պանտոմիմա-միմիկական-հնչական պիկտոգրաֆիական կոմպլեկտային չտարբերակված լեզուն. մտածողությունը աջ ձեռքի մեջ կենտրոնացնելով՝ ձեռնալեզուն գերազանցեց և, ստանդարտացված, ընդգրկեց ամբողջ աշխարհը. դրան փոխարինեց հնչական լեզուն՝ իր զարգացման առաջին ստադիայում զուգընթաց լինելով ձեռնալեզվի կարողությունների սահմաններում ծավալված տոտեմական՝ կոսմիական և միկրոկոսմիական մտածողությանը, երկրորդ ստադիայում ձևական տրամաբանական մտածողությանը, երբ սա սկսել էր վերլուծաբար ըմբռնել աշխարհը՝ միշտ ավելի և ավելի թափանցելով նրա կառուցվածքի տեխնիկայի մեջ, և կորցնելով ամբողջի զգացումը՝ համադրությունը, դրսևորման միջոցի (ամբողջ մարմնի, ձեռքերի և ոտքերի, բերանի խոռոչի և հնչյունների), ըմբռնման միջոցի (սրտի, ականջների) փոփոխությամբ, և մտածողության տեղայնացմամբ աջ ձեռքում (սիրտը և, վերջապես, գլխի մեջ):
Բոլոր ստադիաներում մտածողությունը անանջատ է լեզվից, նրա նման փոփոխական, սակայն լեզվի նման կոլեկտիվային լինելով՝ մտածողությունը լեզվից տարբերվում է յուր սպասարկության քանակական ընդգրկումով, տեխնիկայով, որակով: Գործող լեզուն սպասարկում է միայն ակտուալ կոլեկտիվին, այն էլ զանազան սահմաններում՝ նայած լեզվի տարածման լսողական կամ տեսողական տեխնիկական միջոցներին, այնինչ մտածողության համար ֆիզիկական սահմաններ չկան, իսկ ներփակման սահմանները ժամանակավոր են և տարածության մեջ ետ են քաշվում կամ միանգամայն վերացվում փորձնական գիտելիքների լայնացման և խորացման շնորհիվ: Լեզուն շրջապատի ներգործությանը ենթակա է անմիջաբար կամ լսողական հաղորդման միջնորդավորմամբ միայն արդիականության մեջ, իսկ անցյալում, ինչպես և ապագայում նրա հարաբերությունները իրացվում են միայն գրով, որը որոշ ստադիայից ստրկացրել է լեզվին, այն ինչ մտածողութունը՝ չունենալով դրսևորման այլ