Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռևս լեզվի հնէաբանության մշակման սկզբներում, երբ նրա ստադիալ զարգացման հարցը տակավին սաղմնային դրության մեջ էր, դեպի Կովկասի պատմական ճակատագրի խորքերն ուղղված լեզվաբանական հեռանկարները մեզ հանգեցրին Կովկասում տեղի ունեցած պատմական պրոցեսի միասնականության հարցի դրմանը։ Ալբանիայի (Կովկասյան Ալբանիայի[1]) պատմությունը, Հայաստանի պատմությունը, Վրաստանի պատմությունը − սրանք ոչ թե հիշյալ երկրներից յուրաքանչյուրի ազգային պատմությունն են, այլ ամբողջ Կովկասի պատմությունը, և չի կարելի հասկանալ Կովկասի պատմությունը ազգային պատմական առանձին հյուսվածքների շրջանակում (այժմ հաշված նաև թյուրքական Ադրբեջանը), չի կարելի առանց պատմական ընդհանուր պրոցեսը հաշվի առնելու ծավալել յուրաքանչյուր ժողովրդի ազգային պատմությունը։ Այլապես անխուսափելի են իրականությունն արմատապես անարժեքավորող աղճատումները։ Սակայն, հնչական լեզվի հնէաբանական խորամուխ ուսումնասիրության հետևանքով մենք այժմ գիտենք, որ Կովկասի պատմական միասնական պրոցեսը բնավ չի նշանակում, ո՛չ նույնիսկ լեզվի տեսակետից, թե նա կտրված է համաշխարհային պատմությունից. ընդհակառակը՝ հազարավոր թելեր նրան կապում են բոլոր երկրների հետ։ Այդ կապը միջազգային է։ Մենք այստեղ աչքի առաջ ունենք ո՛չ թե իմպերիալիստական կապերը, այլ պատմական արժեք ներկայացնող հասարակական ներքին գործոնները, այդ թվում նաև լեզուն։ Մեր օրերում, երբ բոլոր գիտությունները մոտենում են նոր տնտեսակարգի ամրացման համար սոցիալիստական շինարարության

  1. Ալբանիա հին Աղվանքն է − Ծ. Թ.: