վրա է դրված, և հարց եմ բարձրացնում, լավ չի՞ լինի արդյոք այդ հանձնաժողովը վերակոչել ՍԿՈՒՀ, այսինքն «ՍՍՌՄ ազգաբնակչության սոցիալական կազմն ուսումնասիրող հանձնաժողով»:
Հունական Պոսեյդոն[1] տերմինը, ավելի պարզ՝ նրա հնագույն Poseydāōn կամ Poteydāōn ձևը խաչավորման բացառիկ բարդ երևույթ է, այսինքն նրա մեջ գտնում ենք հունական ըստ կազմի չափազանց բարդ ազգի,− որ իր ծագումով, որպես սոցիալ-պատմական պայմանների անհրաժեշտ արդյունքով, պարտական է արդեն ոչ թե նախնական ցեղերի, և ոչ պարզապես ցեղերի, այլ նույնպես խաչավորումների ճանապարհով առաջացած, պատմական ամբողջ ժողովուրդների տնտեսա-քաղաքական համաձուլման,— հունական ազգի կազմակերպման ճանապարհին համապատասխան սոցիալական խմբակցությունների, նույնիսկ ցեղերի, ժողովուրդների ապրած ամենաբարձր աստիճանի լարվածության հասած պատմական պրոցեսի նստվածքը: Poseydāōn տերմինը, որ մեզ հասել է հասցրել են հույները ‘ծովի աստված’ նշանակությամբ, իր նախնական միաժամանակ ‘ծով’, ‘ջուր’, ‘գետ’ և այլ նշանակությամբ միացումն է երկու, արդեն պատրաստի խաչավորված բառերի՝ posey, առաջ՝ *po-ser կամ *po-ter ‘ջուր’ և da-on նույնպես ‘ջուր’ իմաստով, մի կողմ թողած ա յն, որ նրանց մեջ մտնող առաջին բառերն, այսպես կոչվող տարրերը՝ po, ser→ ter, da - dal, resp. dar և on, resp. don նույնպես նշանակել են ‘ջուր’[2], իհարկե՝ համապատասխանաբար ձևակազմորեն ավելի պարզ կառուցված ժողովրդի բերանում: Այս բառերից յուրաքանչյուրը հօգուտ այժմ առաջարկվող մեկնության փաստարկվում է (документируется) կենդանի բարբառի և հաճախ նաև գրավոր մեռած լեզուների մեջ որպես մնացորդ հավասարապես տեղանունների և առաջին հերթին ամբողջ Աֆրեվրազիայի գետերի անունների մեջ մնացած կոնկրետ բառերով: Հունական սովորական ὕδωρ ‘ջուր’ հասարակ անունը, որ բաղկացած է երկու տարրից, ինչպես լատ. su-dor ‘քրտինք’, սկզբում պարզապես ‘ջուր’, նույն հունարենի մեջ իսկ ունի կազմության սոցիալական նույն իրավակարգի hu-dar ǁ hu-dal տարբերակը հանձին ύ-ϑχρ-ής և ύ-δαρ-ός, υ-δαλ+έ os ածականների,