ջրից անկախ գոյություն ունեցող աստվածության ավելի ուշ հանդես եկած վերնաշենքային պատկերի նշանակությունը։
Դեռ ավելին, լատինական տերմինի պատմականորեն կազմված նախնական nep մասը *ne+pel կամ ne+pul տիպի թերատ ձևն է, որոնցից առաջինը պահպանվել է հունական nе+φel-е ‘ամպ’, ‘թուխպ’[1] և թերի ձևով nep, ինչպես լատինական Neptun-ում, νέφοςի մեջ ‘ամպ’, երկրորդը պահվել է լատինական ne-bul-a ‘մառախուղ’, ‘ամպ’ բառի մեջ: Կարծես թե ամեն ինչ լավ բացատրվում է, քանի որ ‘ամպ’, ‘թուխպ’ հրաշալիորեն շաղկապվում են ‘ջրի’ հետ նույնիսկ մեր պատկերացումով. բայց հենց այդ է վատը, քանի որ լեզվի հնէաբանությամբ նախնադարյան մտածությունը ‘թուխպը’ և ‘ամպը’ շաղկապում էր ‘երկնքի’ հետ, և մենք կարող ենք այդ առթիվ հիշեցնել, որ այս իմաստով հնդեվրոպաբանները ճիշտ են հարադրում հունակ. νεφέλη և լատին. nebula ‘ամպ’, ‘թուխպ’-ին ռուսերեն небо ‘երկինքը’,[2] որ նույնպես թերաձև է, ինչպես νεφ-ը հուն. νεφ-ος ‘ամպ’ բառում։ Բացի այդ, եթե մենք խոսելիս լինեինք պարզապես ‘աստծու’ մասին, չէինք տատանվի այն ‘երկնքի’ հետ նույնացնելու, քանի որ ‘երկինք’ → ‘աստված’ իմաստաբանական սովորական զարգացումն է, որքանով խոսքը վերաբերում է ընդհանրապես տիեզերական ‘աստծուն’, ‘աստված-լուսատուին’, ‘արևին’ և այլն, բայց լատ. Neptun-ը ‘երկինք — ջուր‘ և ‘երկինք − սանդարամետ’ և ամենից առաջ նլութապես՝ ‘ջուր’, ‘ծով’, ‘գետ’ և այլն. հետևաբար և նրա առաջին nep մասը, անկախ այն հանգամանքից, թե նրա հնատիպ *ne+pel ենք վերցնում, թե *ne-bul, պիտի նշանակի ‘ջուր’, ‘ծով’ կամ ‘գետ’ կամ այդ անվան մերձավորագույն դերիվատներից մեկը, օրինակ՝ ‘հեղեղել’ բայը, և այդպիսի բայ neφel (nəφəl) իրոք մնացել է Միջերկրածովքում, աֆրիկյան ափին, բերբերների լեզվում, որտեղ նա նշանակում է հենց ‘հեղեղել’, ‘ափերից դուրս գալ’։
Այս բառն, իհարկե, վերջիվերջո նույնն է, ինչ հուն. νεφέλη ‘երկինք’, լատ. nebula ‘թուխպ’ և կարելի է ասել, որ դա ամբողջ Միջերկրածովքի աշխարհի ընդհանուր սեփականությունն է,