Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակ ‘ոտք’ բառում տարբերվում է հռոմեացիներից միայն խմբական ձայնավորացմամբ (огласовка) հուն. pu-s. սեռ. po+d-os, լատ. рe-s, սեռ. pe+dis ապա լատ. (pe-d) տարբերակն ավելի մոտ է վրաց. φer-q (→ժողովրդ. φe-q) ‘ոտք’ ← ber-k (հին վրաց. Kuarϑqi-berk ‘ոտք’, resp. ‘գահի ոտ’), քան հունականին, իսկ հունական po-d տարբերակն ավելի մոտ է մեգրել. bor-k ‘ոտ’-ին, ըստ որում Կովկասում կա նաև ա հնչող (акающий) ձևը վրց. բաղադրյալ bar-kal ‘ազդր’ (հմմտ. սեմ. արաբ. varkuo ‘ազդր’) հայկ. bar-d-q նույն իմաստով։ Էլ չենք խոսում Հունաստանի և հռոմեական երկրի բնակչության հնդևրոպական լեզուների արմատական տարբերության դեպքերի մասին, այսսլես 1) երբ հուն. ‘ձեռք’ χείρ, χειρος և, ինչպես հնէաբանորեն է պարզաբանված՝ μαρ, ճիշտ ինչպես և վրաց. mar qel, resp. qel (ով, qer-ից) և ինչպես հնէաբանորեն է պարզաբանված (‘աջ’ և ‘ձախ’ ձեռքի անվան մեջ), 2) σίτος և άρτος ‘հաց’ առկայությամբ հույների մոտ, ‘կաղին’ խաչավորված տերմինը bal+an հռոմեացիների մոտ վերածվել է ‘հացի’ անվան (pani+s ← *palan+i-s), ըստ որում վրացիների մոտ առաջին մասը՝ տարրը առանց փոփոխության առկա է AB տարրերից խաչավորված qor-bal ‘ցորեն’ տերմինում, մեգր. qo bal ‘հաց’, նույնպես և bal մասը ինքնուրույն կերպով, իբրև շչական խմբի նրա անբասիր օրինաչափական կրկնակ՝ pur, որ առկա է վրացերենում որպես ‘հաց’ նշանակող առօրյա սովորական բառ, և հենց ‘հացի’ նշանակությունը արդեն դրսեվորում է ոչ միայն շչական խմբից յուրացված վրաց. pur, փոխանակ նրա հիմնական շերտին հարազատ bal-ի, այլև, Կովկասի հաբեթական լեզուներից դուրս (տես վերը վր. qor-bal, մեգր. qo bal և այլն), նայի փոխակերպությամբ (b-ն դարձել է r) նույն խաչավորման նաև բրետոնական տարատեսակը՝ bar-a (bar-un-ից) ‘հաց’, 3) իսկ ինչ վերաբերում է ‘հացի’ հունական անվանումներին, ապա եթե դրանցից մեկը այնպիսի դեպք է, որ ցույց է տալիս հունական լեզվի, իսկապես համապատասխան շերտի նմանությունը Կովկասի հաբեթական լեզուներին, այն է՝ վրացերենին և մեգրելերենին (վր. ta+d ‘եգիպտացորենի հաց’ ǁ*tku-dv, մեգր, tki-d), դա հուն. σίτος ‘հացն’ է, ապա մյուսը, այն է՝ ar-t-s-ը համապատասխան շերտանստվածքի հունական լեզուն դասում է միևնույն շրջանին բասկերենի հետ, որտեղ ar-to նշանակում է