առկա է նմանապես mo+don→mo+d խաչավորված բառի մեջ, որն արդեն ստացել է ‘ծառի’ ընդհանուր նշանակություն։
§ 8. Բնականաբար, ուսումնասիրական այս երկար ճանապարհն անցնելիս մենք ստիպված եղանք հրաժեշտ տալ ռասայական լեզուների, տնայնագործաբար կառուցվող նախալեզվի գոյության, այս կամ այն ժողովուրդների յոթը սարի, յոթը ծովի հետևում գտնվող նախահայրենիքի, այն էլ դրախտակենցաղ ֆանտաստիկական նախալեզվի՝ լեզվաբանական ուսումնասիրության միջավայրից դուրս գտնվող նախահայրենիքի վերաբերյալ, միջլեզվական չինական պարիսպների, լեզվական երևույթները գրավոր հուշարձանների հիման վրա ժամանակակարգման և ուսումնասիրական ուշադրությունը՝ ի վնաս և ի նսեմացում լեզվի գիտության համար հսկայական նշանակություն ունեցող գրազուրկ և կենդանի լեզուների՝ գրավոր, առանձնապես մեռած լեզուների վրա կենտրոնացնելու, ձևաբանության բացառիկ նշանակության, քերականության հետ համեմատած բառական նյութի անկարևոր, համենայն դեպս երկրորդական լինելու, լեզուների ազգային կամ սկզբնածին ցեղական մաքրության և այլն և այլնի վերաբերյալ մի ամբողջ շարք պատկերացումների, նախկին, ինչպես թվում էր, անձեռնմխելի գիտական դրույթների: Հարկ եղավ աստիճանաբար հրաժեշտ տալ այս բոլոր բացարձակապես անհարկավոր, վնասակար բագաժին: Հարկ եղավ աստիճանաբար հրաժարվելու այս ամբողջ բացարձակապես անպետք, վնասակար բեռից:
Հարկ եղավ ապացույցների ծանրությունը փոխադրել և հետաքրքրության սուր ծայրն ուղղել դեպի այլ երևույթներ, ինչպես, օրինակ՝ նախնական խաչավորումը հնչական լեզվի մեջ՝ պարզության և մաքրության փոխարեն. սիստեմը՝ ռասայի փոխարեն, կենդանի լեզուները՝ մեռածների փոխարեն առաջին հերթին, իդեոլոգիական վերլուծությունը՝ ձևականի փոխարեն, դեռ ավելին՝ ձևական կողմի հետազոտման որակական բարելավումը նրա իդեոլոգիական հիմնավորումով, նյութական կուլտուրայի, թեկուզ և ամենապրիմիտիվի, նշանակության առաջքաշումը գեղարվեստական կողմի փոխարեն այն աստիճան, որ Նյութական կուլտուրայի պատմության Ակադեմիայում անցած տարի իմ կարդացած զոկուցումներից մեկում՝ „Скифский язык“[1] զեկուցման մեջ, որ առաջին անգամ կարդացել եմ սեպտեմբերին
- ↑ Н. Я. Марр, Избр. работы, Հ. V էջք 191—223։