Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերված „Абхазский аналитический алфавит (К вопросу о реформах письма)“ գրքույկը։ Թող ամեն մի ուսանող կամ ասպիրանտ ուսումնասիրի այն։ Աբխազական այբուբենը նրանով է հարմար սկզբնական շրջանում հաբեթաբանական տառադարձությունը մոտավոր կերպով շարադրելու համար, որ իր մեջ լինելով ամբողջական, այսինքն մեկ լեզվի այբուբեն, նա պարունակում է նշաններ, որոնք արտահայտում են հնչյսւնների այնպիսի բազմազանություն, որ հավելորդով կարող է բավարարել լեզուների, մինչև իսկ հաբեթականների, մեծ մասի հնչյունների պատկերման պահանջը, իսկ քանակապես միշտ գերազանց է այդ հնչյուններից. այսպես օրինակ՝ եռանշան տառերի, ինչպիսին է դիցուք՝ t°[1] կարիքը չկա համարյա ոչ մի ուրիշ հաբեթական լեզվում:

Հաբեթաբանական այբուբենի դրույթներից մեկն էլ այն է, որ ոչ մի պարզ հնչյուն չի կարող պատկերվել բարդ կամ բաղադրյալ գծագրով և ոչ մի բարդ կամ բաղադրյալ հնչյուն չի կարող պատկերվել պարզ գծագրով առանց սիստեմ խախտելու, իսկ սիստեմը խախտել չի կարելի, քանի որ այլապես մենք կատարված լեզվաբանական նվաճումներից հետ կգնանք:

Իսկ ո՞րն է սիստեմը։ Այն, որ տառերն ընկալվում են որպես թվանշաններ։ Տառերը պետք է դառնան նույնքան հասկանալի, ընդհանուր, ինչսլես որ թվանշաններն են, ոչ թե յուրաքանչյուր հնչյուն հատուկ տառապատկեր ունենա, այլ միայն հիմնական պարզ հնչյունները ունենան յուրաքանչյուրն իր հատուկ առանցքային պատկերը, ինչպես 1, 2, 3 և այլ թվանշանների մեջ մինչև 0, իսկ բարդ դասերը լինեն նրանց երկանիշ՝ յուրատեսակ հարյուրակներ թվերով − 100, 200 և այլն, պահպանեն նույն այդ առանցքային նշանները, ինչ որ ունեն միավոր հնչյունները, այսինքն՝ պարզ հնչյունները, բայց ավելացնելով թույլ հնչյունների պայմանական գծագրեր, ինչպես զերոյինը կամ զերոներինը թվանշանների մեջ, այն է սիբիլանտներ և սպիրանտներ այս կերպ՝ _•_, −−, −˘−, −−:

  1. Տես 6-րդ էջի էջատակի ծանոթագրությունը: