Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մնացած բաղաձայնների մասին կիմանաք սեմինար պարապմունքների ընթացքում, կամ դարձյալ նույն մեջ բերված գրքույկով։ Այսպես օրինակ, այդ մնացած հնչյունների թվում կան l, m, n, բայց դրանք բացատրելու հարկ չկա, միայն բաց չթողնենք.

1) Այդ հնչյունների երկու տիպը. փափուկ՝ l1, m1, n1 (յոտայնացված), կոշտ՝ l, m, n,

2) և ո-ի անհետացումը նախորդ ձայնավորների ռնգայնացման դեպքում ā և այլն, տես § 10 (վերը, էջ 53)։

§ 12. Առաջին իսկ քայլերից մենք նկատի ենք ունեցել լեզվի ծագման, կազմավորման և զարգացման ընդհանուր պատկերացումը Ձեր մեջ արմատավորելը՝ մեր ողջույնի առաջին իսկ բառերից մենք նկատի ունենք այդ խնդիրը: Այդ նպատակով մենք ընդհանուր դասընթացին նախադրել ենք, բաց այդ, մեկ հոդված լեզվի մասին: Բուն դասընթացը երեկ սկսեցինք դասախոսությամբ.— դասընթացի առաջին դասախոսությամբ, որը որոշ չափով ի մի էր գումարում ամբողջ դասընթացի բովանդակությունը նրա ուրվագծորեն նշված նոր տեսական գիտական նպատակասլացությամբ, որն առաջ է քաշվել որպես լեզվի ընդհանուր ուսմունքի հարվածային մոմենտ, փաստորեն մինչև իսկ գիտական շրջաններին սակավածանոթ հաբեթական տեսության տեսակետից: Բնականաբար, ընդհանուր տեղերով այդ ներածական մասերը, որոնք համեմատաբար ավելի մատչելի են, կարող էին ստեղծել որոշ տրամադրություն, նպաստել թեկուզ