Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դ) Սակայն, տիպոլոգիապես էական բնորոշ նախածանցային բառակազմությունը, այդ թամիլյան լեզուն, նրա ներընկալող լեզուների «ընտանիքի» հետ մեկտեղ, ոչ միայն դուրս է տանում, ինչպես մատնանշել ենք առաջ, այդ լեզուներով խոսողների բնակած «Հիմալայներից մինչև Զատկի կղզին հասնող» հսկայական տարածությունների սահմանից, «Ներքին Հնդկաստանի բարձունքների մասսիվների» սահմաններից և դեպի արևմուտք՝ Կովկասյան պարանոցի հաբեթականների կողմը, որոնք ունեն այդ նույն նախածանցային կազմավորումները, որոնք նրանց մոտ իրենց հերթին կապակցված են սեմական սիստեմի լեզուների ձևաբանության հետ։ Այդ նույն էական բնորոշ գիծը՝ նախածանցային կազմավորումը, այդ նույն ընդարձակ շրջանի մեջ է առնում և՛ տիբեթական լեզուն։ Սակայն նախածանցային կազմությունը մի ջրբաժան գիծ չէ, որի երկու կողմերում պետք է հոսեին միմյանցից կատարելապես անկախ սիստեմների լեզուներ ի սկզբանե տարբեր տիպաբանական ուղղություններով։ Բուն հաբեթական լեզուներում նախածանցային կազմությունը տարբեր աստիճանների բաշխված մի երևույթ է, որ դրանցից մի քանիսում բոլորովին բացակայում է։

ե) Հակառակ նախածանցային կազմության բացակայությանը ֆիննական լեզուներում, նրանց հետ խիստ կապեր ունեն և այն հաբեթական լեզուները, որոնք նախածանցային կազմություն ունեն։ Այդ զուգադիպությունները բացահայտվեցին և ավելի հեռավոր հարավում, այն է՝ Հնդկաստանում, մերձվոլգյան ֆիննական աշխարհի հետ հանձին տեղանունների, երբ մենք ընթացանք Սիլվին Լեվիի հետքերով և այդ տրամադրության նստվածքն ունենք „Из до-истории Индии и Вол-Камья по названиям городов („Опыт формального анализа“)“[1] աշխատության մեջ։ Բայց այստեղ էլ նկատվել են նույնպես ընդհանուր բառեր։ Այսպիսով Հնդկաստանի սկզբնական բնակչության նկատմամբ մեզ համար ծագում է երկկողմանի պրոբլեմ՝ առնչվելսվ մի կողմից՝ արևմուտքի հաբեթական աշխարհի և նրանց մերձավոր ու հեռավոր ազգակիցների հետ, մյուս կողմից՝ օվկիանիական լեզուների հետ, որոնցից մեկի՝ մալայան լեզվի շնորհիվ, որն արմատացել է և Հնդկաստանում, մենք

  1. Восточные записки Института живых восточных языков, Լենինգրադ, 1927, էջ 223-234։