Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շփվում ենք նաև ճապոներենի հետ, որը մի հատուկ խնդրի առարկա է, քանի որ այն, ինչ մենք առայժմ որսացել ենք ճապոներենում, լինի այդ իմաստաբանություն թե ձևաբանություն տիպաբանության գծով, մասնավորապես հոգնակի թվի մեկնաբանության մեջ, հարկադրում է մեզ ավելի ընդհուպ մոտենալ այն պրոբլեմի նյութական լուսաբանությանը, թե ինչ հարաբերոոթյան մեջ է ճապոներենը հաբեթականների հետ, որ հազիվ թե կարելի է սպառիչ կերպով կատարել առանց հաշվի առնելու կորեական լեզվի տիպաբանական և նյութական տվյալները, մանավանդ որ հենց մասնագետների կարծիքով, կորեական լեզուն այնքան մոտ է ճապոներենին, որ եթե լեքսիկայից երես դարձնենք, այն կարելի է ընդունել իբրև ճապոներենի տիպաբանական երկվորյակը։

Երբ խոսքը վերաբեբում է Հեռավոր Արևելքին և Հնդկաստանին, ապա կապակցումը ոչ միայն ընդունելի է, դա բոլորի կողմից ճանաչված բան է, նաև այն առաջնակարգ գիտնականների ավելի լայն շրջանում, որոնք հաղորդակից են լեզվաբանական շահագրգռություններին լեզվի վերաբերյալ հին ուսմունքի տեսակետից, այն ընդգրկում է և՛ Միջին Ասիան՝ տիբեթցիներով ու մոնղոլներով հանդերձ, բայց այդ կապակցությունը զուտ կրոնա-կուլտուրական է, բուդդայական:

Բուդդայական պաշտամունքի և բուդդայական արվեստի ու առհասարակ ուսմունքի, առաջին հերթին և ամենից ավելի բուդդայական գրականության տարածման պատմության պարզաբանման արտակարգ մանրակրկիտ գիտական աշխատանքի ընթացքում բնականաբար ծագում էին և ծագում են լեզվաբանական հարցեր, որոնք վերաբերում են ամենից առաջ գրավոր լեզուներին։ Իսկապես ասած, ըստ էության և մեթոդի, այս հարցերը զուտ բանասիրական են և մեծ աշխատանք է կատարվում խիստ կարևոր ուումնասիրություններ կատարելու ավելի կուլտուրական լեզուների ազդեցության մասին սակավ կուլտուրականների վրա, այսինքն՝ բուդայականորեն առավել ինքնուրույն գրավոր լեզուների կողմից բուդդայականորեն նվազ կուլտուրական լեզուների վրա։ Այդպիսի հետազոտություններում առկա է բուդդայականորեն հիմնական լեզվից՝ սանսկրիտից բառեր փոխառնելու հարցը, այն հարցը, թե ինչ ազդեցություն է արել բուդդայական սկզբնաղբյուրային լեզուն ոճաբանորեն և արհեստական-գրականորեն բուդդայականորեն ձևավորվող լեզուների՝