Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսանողներ, միևնույն է, առավել ևս ուսանել սկսողները կարող էին խիստ բազմազան կերպով մասնակցել դրանց՝ այդ և՛ տեսականորեն, և՛ պրակտիկորեն հսկայական կարևորություն ունեցող պրոբլեմների վրա կատարվող աշխատանքին, դուրս չգալով իրենց ուսումնա-հետազոտական զբաղմունքների սահմաններից, ընդհակառակը, ջանալով խորացնել իրենց համար ծրագրային հանդիսացող համապատասխան աշխատանքներում, ասենք, և՛ իրենց մասնագիտական լեզուների վերաբերյալ դասախոսությունների ընթացքում ձեռք բերվող նյութական գիտելիքները, դրանք լուսաբանելով հաբեթական տեսության, նրա ընդհանուր և որչափ որ հետազոտության առարկան դրա համար սնունդ է տալիս— մասնակի դրույթների տեսակետից։

Առանց լեզվի հաբեթական ուսմունքի այդ ընդհանուր դրույթներին այս կամ այն չափով ծանոթանալու, հարկավ, գործ տեսնել չի լինի։

§ 14. Նախորդ դասախոսության մեջ, աշխարհիս լեզուների ծննդաբանական ծառին ծանոթացնելուց հետո, ասվեց, որ «այդ ամբողջ ծննդաբանական տախտակը պահանջում է վերանայում և ճշգրտում թե ըստ լրիվության և թե ըստ մանրամասների»։

Բայց նախքան կխոսենք ծննդաբանության հնարավոր կամ անհրաժեշտ այլ փորձերի մասին, սրանք հարկավոր և նպատակահարմար են՝ ակնառու կերպով պատկերացնելու համար տարբեր սիստեմների լեզուների և միևնույն ժամամակ թե միևնույն սիստեմի, թե նույնպես տարբեր սիստեմների տարբեր կոնկրետ լեզուների ռեալ կապակցվածությունը միմյանց հետ, հարկավոր է հարց տալ արդյո՞ք լիովին ըմբռնվել է մեր կողմից խոտանվող աղյուսակի իմաստը։ Չէ՞ որ բաժանման ամբողջ չափանիշը հանդիսանում է լավ տիպաբանությունը, որը տարբերվում է երեք տերմինով կամ մականունով՝ սինթետիկ կամ անջատական, (սա հնագույն տիպաբանություն է), կցական (հաջորդը) և թեքական (երրորդը)։ Առանձնակի աչքի են ընկնում հաբեթական լեզուները, որոնք զետեղված են բնի ամբողջ երկայնքով, բայց հատուկ ճշտորոշում կատարված է կցականների և թեքականների միջև։ Մենք այսօր կմատնանշենք, ասենք անցյալ դասախոսության մեջ էլ պարզում էինք, աղյուսակում նշված տարբեր տիպերի այստեղ թվարկած մասսայական ներկայացուցիչների անլրիվությունը։ Մենք իսկույն կտեսնենք, թե ինչպես, մինչև իսկ կիրառելով տիպաբանության այստեղ ընդունված միակ չափանիշը,