Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհրաժեշտ հիմնախնդիրների լուծմանը: Մինչդեռ կրթության տարբեր աստիճանների մասին օրենքները աշխատանքային կոլեկտիվին չեն վերապահում մասնակցության իրավունք այն միջոցների ծախսերի նախահաշվի կազմման ընթացքում, որոնք ստացվում են ուսուցման վճարովի ծառայությունների մատուցումից և բուհի ձեռնարկատիրական գործունեությունից, ինչպես նաև չի տալիս նախահաշվով նախատեսված գումարների ծախսման վերահսկողություն իրականացնելու հնարավորություն: Մեր կարծիքով, կրթական օրենսդրության մեջ տվյալ հարցերի կարգավորումը, դասավանդողների կարծիքի հաշվառմամբ, կնպաստի բուհերի գործունեության ժողովրդավարական սկզբունքների ներմուծմանը:

Կարծում ենք, նաև, պետք է «Կրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսել կրթական հաստատությունների մանկավարժներին երկարատև՝ մինչև 6 ամիս ժամկետով ոչ վճարովի արձակուրդ տալու իրավունք, որը կարող է տրամադրվել ոչ պակաս, քան անընդհատ մանկավարժական աշխատանքի 10 տարին լրանալուց հետո, աշխատատեղի պահպանմամբ:

Չբացառելով հիմնադիրների և ուսումնական հաստատությունների իրավունքները երկարատև արձակուրդի տրամադրման կարգի և պայմանների մշակման գործում՝ այդուհանդերձ կարծում ենք, որ հիմնարար դրույթները տվյալ հարցի շուրջ պետք է ամրագրվեն հենց օրենքով: Նմանօրինակ արտոնություններ սահմանված են այլ երկրների կրթական օրենքներով:

Կրթության զարգացման հաստատված հանրապետական ծրագրի մեջ պետք է մտցվի նաև կրթական ոլորտում առկա, ապակայունացնող գործոններից համարվող, կրթության ոլորտի իրավական դաշտի ոչ լիարժեքությունը: Կրթության իրավունքի օրենսդրության բացերը որոշակիորեն լրացվում են նորմատիվ-իրավական այլ ակտերով /ենթաօրենսդրական ակտեր/, որոնք ընդունվում են ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և պետական կառավարման գործադիր այլ կենտրոնական մարմինների կողմից: Ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները, ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են, որ ամբողջությամբ կամ լրիվ ստանում են նորմատիվ այլ իրավական ակտերը /ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտերը/, որոնք կրթական հարաբերությունների մասնակիցներին անհրաժեշտ են մշտապես օգտագործելու համար: Նաև օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների մասին են, որ տեղեկացված են լինում ոչ միշտ:

Դպրոցների տնօրեններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են համընդհանուր կրթական հաստատության մասին օրինակելի /տիպային/ կանոնների ցուցումներով և ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդունած նորմատիվ-իրավական ակտերով: ՀՀ կառավարության ընդունած ակտերը օգտագործում են հարցված դպրոցի տնօրենների: Միաժամանակ, այն հարցին, թե «Ձեր կողմից օգտագործվող ո՞ր ակտերն են Ձեզ համար ամենաառաջնայինները», հարցվածների կեսից ավելին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանները և ցուցումները:

Կրթության ոլորտի ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտերի ազդեցության արդյունավետության վրա առավել մեծ ազդեցություն է թողնում 2 թերություն՝

1) երբեմն, ՀՀ օրենքներին հակասող դրույթների առկայությունը,

2) իրավունքի աղբյուրների բազմազանությունը և չհամակարգված լինել:

ՀՀ կառավարության կողմից, երկրի տնտեսական, սոցիալական վիճակից կամ այլ պատմական իրավիճակից ելնելով, նույն հարցի շուրջ ընդունվում են նորմատիվ-իրավական ակտեր, որոնց հետևանքով դրանք պարունակում են ուղենիշներ, որոնք մասնակիորեն կրկնում են նախկին ակտերով ընդունվածներին, իսկ առանձին դեպքերում նաև հակասում դրանց: Արդյունքում ստեղծվում է նորմատիվ-իրավական ակտերի զանգված, որը իրավունքի գործող նորմերի օգտագործման և որոշումների կայացման ընթացքում առաջացնում է դժվարություններ: Մասնավորապես, այսպիսի իրավիճակ կարելի է տեսնել ՀՀ կառավարության կողմից ընդունված նորմատիվ-իրավական ակտերում ուսանողական կրթաթոշակներով ապահովվածության և բուհերի սովորողներին այլ սոցիալական արտոնությունների տրամադրման, կրթական հաստատությունների աշխատողների վարձատրության, սովորողների ատեստավորման և այլ հարցերով:

ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ կառավարությունը և այլ կառավարման մարմինները