Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիրառման հետ:

Մանկավարժական գործընթացի նշված յուրաքանչյուր տեսանկյանը համապատասխանոմ է մանկավարժների և սովորողների իրավունքների ու պարտականությունների յուրահատուկ ամբողջության, քանի որ առարկայական գործունեության յուրահատկությունը անխուսափելիորեն ազդում է նրա սուբյեկտների փոխադարձ կապի ձևերի, նրանց իրավունքների ու պարտականությունների վրա: Կրթական տեսանկյունը բնութագրվում է մանկավարժի և սովորողների իրավունքներով ու պարտականություններով, որոնք ձևավորում են ուսումնական գործընթացում նրանց կարգավիճակը:

Հիմնականում, դրանց մեջ մտնում են մանկավարժի ուսումնական մեթոդիկաների, դասագրքերի ազատ ընտրությունն ու դրանց կիրառումը և, իհարկե, սովորողների՝ անհատական ուսումնական պլաններով սովորելու, գրադարաններից անվճար օգտվելու իրավունքները և այլն:

Դաստիարակչական գործընթացն իրականացնելիս մանկավարժի և սովորողների իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը մի փոքր այլ կերպ է ներկայանում: Դրա օրինակն է մանկավարժի դաստիարակչական գործունեություն չվարելու կամընտրական իրավունքը: Այն որևէ ձևով չափորոշիչավորված չէ, կամ ընդհանուր առմամբ անհատականորեն չի սահմանված, թե մանկավարժը դաստիարակության ինչ մեթոդիկա պետք է իրականացնի։ Հետևաբար, մեթոդիկաների դաստիարակչական ներգործության հնարքների կիրառման ընտրությունը մնում է մանկավարժի խղճին և ընտրությանը:

Իր հերթին, սովորողը պետք է հետևի ուսումնական կարգուկանոնին: Նա իր կարծիքն ազատ արտահայտելու, իր մարդկային արժանապատվությունը հարգված լինելու, խղճի ազատության իրավունք ունի և այլն: Յուրահատկությամբ է բնութագրվում կրթական հարաբերության մասնակիցների կարգավիճակը՝ կապված ուսումնական գործունեության կազմակերպման և սովորողների ատեստավորման հետ: Մանավանդ, որ կրթական գործընթացի այդ փուլերում ավելի ակտիվ մասնակցում են և՛ կրթական հաստատությունները, և՛ մանկավարժները, և՛ սովորողները, իսկ կազմակերպական հարցերով՝ նաև սովորողների ծնողները (օրինական այլ ներկայացուցիչները): Եվ միայն կրթական հարաբերության սուբյեկտների մակարդակը ձևավորող բոլոր իրավունքների ու պարտականությունների համակարգում է ավելի ընդգրկուն և բազմակողմանիորեն բացահայտվում կրթական հարաբերության բովանդակությունը՝ որպես հասարակական հարաբերությունների հատուկ ձև:

Կրթական հարաբերություններն ունեն ևս երկու յուրահատուկ դրսևորում՝

ա/ կրթական հարաբերություններում այն բնութագրվում է սովորողի և մանկավարժի անմիջական մասնակցությամբ, և որպես կանոն՝ այդ հարաբերության այլ մասնակցի՝ ուսուցչի /պրոֆեսորադասախոսական կազմի/ և սովորողի կողմից անձնական ընտրության իրավունքի բացակայությամբ, ինչը ժամանակի ընթացքում անպայման կփոխվի:

բ/ Մանկավարժի /ուսուցչի, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողի/ անմիջական մասնակցությունը կրթական հարաբերություններին, որը պայմանավորված է կրթական հաստատության հետ կնքած աշխատանքային պայմանագրի յուրահատկությամբ: Աշխատանքային պայմանագրի համաձայն՝ աշխատանքային գործառույթը կարող է իրականացնել միայն այն անձը, ով կնքել է տվյալ պայմանագիրը: Հակառակ դեպքում՝ երբ աշխատանքային պայմանագրով սահմանված գործառույթներն ուրիշն է կատարում, աշխատանքային պարտականությունները համարվում են աշխատողի կողմից չկատարված, և գործատուն ունի բոլոր իրավունքները աշխատակցի հետ կնքված պայմանագիրը խզելու /չեղյալ հայտարարելու/: Նույն ձևով որևէ ուսումնական հաստատություն ընդունված անձի կրթություն ստանալու գործընթացի միակ մասնակցողը պետք է լինի միայն ինքը, և նրա կրթություն ստանալու իրավունքը կարող է իրացվել միայն սեփական գործողություններով: Կրթական գործընթացում ոչ մի ներկայացուցչություն չի թույլատրվում:

Կրթական հարաբերությունը սկսվում է ուսումնական հաստատություն դիմելուց՝ այդ հաստատության իրավակիրառ գործողությամբ: Ուսումնական հաստատությունն ինքն է ձևավորում