Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսինքն՝ տվյալ իրավահարաբերության բուն բովանդակությունը: Իրավահարաբերության երեք հիմնական սուբյեկտները պետք է գտնվեն և գործեն իրենց իրավաբանական կապի մեջ՝ կրթական իրավունքի նորմերին համապատասխան: Նրանց այդ իրավաբանական կապը եռակողմ պայմանագրային չէ, այլ նախատեսված և կարգավորված է կրթական իրավունքի նորմերով՝ ուսումնական հաստատություն-սովորող /կամ նրա օրինական ներկայացուցիչ:

Իրավունքի նշված նորմերն ընդունվում են, հիմնականում, կենտրոնացված ձևով և, միայն որոշ դեպքերում, լրացվում են տեղային, ուսումնական հաստատությունների կոլեկտիվ-պայմանագրային նորմերով: Կրթության իրավունքի նորմերը և նրանց իրավահարաբերությունների այդպիսի հարաբերակցություն ուղղակիորեն նախատեսված է օրենսդրությամբ:

Կրթական իրավունքի նորմերն ուսումնական հաստատությունների սովորողների /կամ նրանց օրինական ներկայացուցիչների/, մանկավարժների, /պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների/ միջև ծագող հարաբերությունների կարգավորման պետականորեն որոշակիացված կարգավորիչներ են՝ հաշվի առնված նաև օրենսդրությամբ սահմանված ակադեմիական ազատությունները: Կրթական ոլորտում ծագող համապատասխան իրավահարաբերություններն ուղղված են սովորողներին բարիք մատուցելուն, գիտելիքների, դաստիարակության, ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի հետ ծանոթանալու ապահովությանը և այլն:

Կրթական բոլոր իրավահարաբերություններն ունեն գիտակցական-կամային բնույթ, քանի որ քաղաքացիները ղրանց մեջ մտնում են, իբրև կանոն, իրենց (կամ ծնողների ու օրինական ներկայացուցիչների) կամքով:

Քաղաքացու՝ կրթության այս կամ այն տեսակի իրավունքը չի կարող իրականացվել առանց համապատասխան իրավահարաբերությունների իրականացման: Նույնիսկ քաղաքացիների կրթության համընդհանուր իրավունքը, որն առկա է պետության հետ քաղաքացիների ունեցած իրավահարաբերություններում և ամրագրված է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով (սահմանադրական իրավունք), իրականացվում է ուսումնական հաստատությունների /կրթական մարմինների/ հետ:

Կրթության կոնկրետ տեսակի համապատասխան իրավունքի իրացման իրավասությունը, որպես կանոն, մշտապես չի կարող ձգվել, այլ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում կրթության մի տեսակից /մեկ աստիճանից/ փոխվում է մեկ ուրիշի:

Իսկ կրթության սուբյեկտների սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները, ինչպես վերը նշվել է, կազմում են իրավահարաբերության բովանդակությունը, այդ իրավահարաբերության հետ նրանք ծագում են և նրա հետ էլ դադարեցվում:

Այսպիսով, կրթության յուրաքանչյուր տեսակի իրավահարաբերության բովանդակությունը սահմանվում է կրթական իրավունքի նորմերով, իսկ վեճերի իրավահարաբերություններում՝ նաև դատավարա-վարչական կամ քաղաքացիա-դատավարական իրավունքի նորմերով:

Կրթության բոլոր հիմնական և ընթացակարգային իրավահարաբերություններում սուբյեկտների իրավաբանական կապը սահմանվում է միայն կրթական իրավունքի նորմերով: Հենց դրանք էլ օժտում են այդ սուբյեկտներին համապատասխան սուբյեկտիվ իրավունքներով և պարտականություններով: Կրթական իրավահարաբերությունների բովանդակության մեջ իրավունքները հիմնականում ծագում են սովորողի կամ մանկավարժի համար, իսկ դրանց իրականացման պարտավորությունները՝ ուսումնական հաստատության, թեև երեքն սուբյեկտներն էլ այդ իրավաբանական կապի մեջ ունեն և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ:

Հիմնական բարիքի /նաև՝ նյութական/ իրավահարաբերության բովանդակությունը քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է (պահանջել, որ իրեն տրամադրվի հանրակրթություն, օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ կրթաթոշակ) և երկրորդ սուբյեկտի (ուսումնական հաստատության) պարտավորությունը՝ մատուցելու կրթության տվյալ տեսակը պետական կրթական չափորոշիչներով սահմանված չափով (ծավալով):

Այսպիսով՝ կրթական հարաբերություններին, սկզբունքորեն, տրվում է նոր՝ իրավական ձև: